04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստանում սկսվել են ՌԴ տանող ճանապարհների մաքրման աշխատանքները

Ս.թ. հունվարի 15-ի երեկոյան վրացական կողմը ՀՀ դեսպանությանը տեղեկացրեց, որ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև պետական սահմանի մոտ գտնվող Խաչի լեռնանցքի հատվածում ձյունային տեսքով առատ տեղումներ սկսելու հետևանքով ժամանակավորապես դադարեցվում է Վերին Լարս վերահսկիչ անցակետի երթևեկը: Դեսպանությունն անմիջապես վերոնշյալի մասին հայտնել էր ՀՀ պատկան մարմիններին և կապ հաստատել Դուշեթի շրջանի տեղական իշխանությունների հետ: Համագործակցության արդյունքում […]

Ֆրանսիայի Սենատի դիմաց ցույց կանեն հայերը. օրակարգում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծն է /վիդեո/

Ֆրանսիայի Սենատում այսօր` անց է կացվելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը: Ըստ “Ամերիկայի ձայն” ռադիոկայանի, հայերը ծրագրել են  Սենատի առջեւ ցույց անցկացնել մինչեւ նախագծի շուրջ քննարկումները եւ քվեարկությունը: Իսկ անցած շաբաթ օրը, աշխարհի տարբեր երկրներից հազարավոր թուրքեր, հավաքվելով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, զանգվածային ցույց են անցկացրել՝ դատապարտելով այդ օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ օրենքը ընդունվելու դեպքում […]

Հայաստանի 55 քաղաքացի չեն կարող Վրաստանից գալ հայրենիք

Հունվարի 15-ի երեկոյան վրացական կողմը դեսպանությանը տեղեկացրեց, որ Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ պետական սահմանի մոտ գտնվող Խաչի լեռնանցքի հատվածում, ձյունային տեսքով առատ տեղումներ սկսելու հետեւանքով, ժամանակավորապես դադարեցվում է Վերին Լարս վերահսկիչ անցակետի երթեւեկը: Հաջորդ օրը` հունվարի  16-ին իրադրությունը լեռնանցքում չփոխվեց, իսկ վրացական կողմը սպասում էր համապատասխան եղանակային պայմաններին` ծանր տեխնիկայի գործադրմամբ անհրաժեշտ մաքրման աշխատանքները […]

Երկխոսում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի եւ վրացական կառավարության անդամները

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի եւ վրացական կառավարության միջեւ շարունակվող երկխոսությունը թե’ Թբիլիսիում, թե’ Վաշինգտոնում Վրաստանի դեսպանի միջոցով, նպատակ է հետապնդում ընդլայնել հայ-վրացական համագործակցությունու, ավելացնելու վրացական եւ հայկական ներդրումները, ինչպես նաեւ ընդարձակելու ԱՄՆ օժանդակությունը` խրախուսելու Վրաստանի Սամցխե-Ջավախքի (Ջավախքի) շրջանում աշխատատեղերի ստեղծումը: “Վրաստանի դեսպանատունը, հետեւելով մեր կառավարության էական ջանքերին ապահովելու Սամցխե-Ջավախքի շրջանի եւ ամբողջ հանրապետության մեր բոլոր […]

Սահմանին արձակվել է 700 կրակոց

Համաձայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների, հունվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1300 կրակոց: Խախտումների հաճախականությունն առավել ինտենսիվ բնույթ է կրել հունվարի 18-ին […]

Բաքվեցիներին վռնդում են Նախիջեւանից

Նախիջեւանում, ինչպես նաեւ Բաքվի իշխող ուժերի ներսում ուժեղ ընդդիմություն է ձեւավորվել “Նախիջեւանի խան” մականունով հայտնի, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի դեմ: Այդ մասին հայտնում է ադրբեջանական  “Полигон” գործակալությունը: Ըստ այս աղբյուրի` Թալիբովը բռնապետական քաղաքականություն է իրականացնում` առանց արդարության եւ օրենքի: Նախիջեւանի բնակիչներն իրենց անպաշտպան են զգում: Բաքվում Թալիբովի դեմ ձեւավորված ընդդիմության կազմում […]

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը չի վաճառվի. Հայացք

Թբիլիսի մեկնած ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը պայմանավորվածություն է ձեռք բերել մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան սեփականատիրոջ` Լեժավայի հետ: Այս մասին “Հայացք” օրաթերթին ասել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:  Ըստ ՀԳՄ նախագահի, սեփականատերը գիտակցելով, թե որքան կարեւոր նշանակություն ունի այդ տունը հայ ժողովրդի համար, պատրաստ է փոխարինել այն` նույն թաղամասում գտնվող մեկ համարժեք […]

“Մարդասպան Թուրքիան պատասխան է տալու”. Դինքի սպանության 5-րդ տարելիցը Ստամբուլում/վիդեո/

Հայազգի լրագրող, “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ Ստամբուլում մեծամասշտաբ ցույց է տեղի ունեցել: “Ակոս”-ի խմբագրության առջեւ տեղի ունեցած ցույցին մասնակցել են պատգամավորներ Ուֆուկ Ուրասը, Ակին Բիրդալը, “Milliyet” թերթի սպանված խմբագրի դուստրը, մի շարք հայտնի լրագրողներ: Ցուցարարները փողոց են դուրս եկել պաստառներով, որոնց վրա բողոքն արտահայտող լոզունգներ են եղել` “Իշխող կուսակցությունը թաքցնում է […]

Երկրաշարժ Իրանում. կան վիրավորներ /վիդեո/

Իրանի հյուսիս-արեւելքում տեղի է ունեցել 5,5 բալ մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, հայտնում է “ИТАР-ТАСС”-ը: Գրեթե 100 մարդ վնասվածքներ է ստացել: Վիրավորներից շատերն արդեն ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, 15 մարդ հոսպիտալացվել է կոտրվածքներով եւ գանգային վնասվածքներով: Զոհվածների մասին առայժմ տեղեկություններ չկան: Հիմնականում տուժել են Նիշապուր քաղաքի բնակիչները: Քաղաքին մոտ գտնվող մի շարք բնակատեղիներում տներ են փլուզվել: […]

Վրացի գործընկերը պատասխանեց Հայաստանի ԱԺ փոխխոսնակին

Վրացական  “Պիրվելի” լրատվական գործակալությունը հունվարի 18-ին իր երեկոյան թողարկման մեջ նշել է, որ Վրաստանի ԱԺ փոխխոսնակ Փրիդոն Թոդուան վճռականորեն հերքել է “Новости-Армения”-ի կողմից տարածված տեղեկատվությունը, թե Բաքվում գտնվելով ինքը հայտարարել է, որ “Վրաստանը եւ Ադրբեջանը կվերադարձնեն բռնագրավված տարածքները, որովհետեւ այդ իրենց հողերն են”: “Պիրվելի”-ի հետ հարցազրույցում Փ. Թոդուան, մասնավորապես, հայտարարել է. “Ես նման բան չեմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի