06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքերը ոչ միայն ժխտում են Հայոց ցեղասպանությունը, այլեւ շարունակում են այն

Երբ հայն սպանվում է թուրքի կողմից, դա  հազվադեպ է պատահականություն լինում, այն էլ երբ սպանությունը կատարվում է ապրիլի 24-ին:

2011-ի ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման կայազորում սպանված Սեւակ Շահին Բալըքչի սպանության փաստերը  այդ ժամանակ ցույց են տվել, որ սպանությունը պատահական չէ տեղի ունեցել: Սակայն հիմնական վարկած է համարվել “զենքի հետ անզգուշաբար խաղալու հետեւանքով սպանվելը”:

Դատավարության վկա Հալիլ Էքշին սպանությունից  գրեթե մեկ տարի անց հայտարարել է, որ ինքը կեղծ վկայություն է տվել դատի ժամանակ, քանի որ մարդասպանի հորեղբայրն է իրեն խնդրել, ինչպես նաեւ նրան տվել է մի թուղթ, որի տակ էլ Էքշին ստորագրել է:

Դատական նիստից հետո Սեւակի փաստաբանները բողոքել են` ասելով, որ վկան չի կարող գրավոր վկայություն տալ եւ անհրաժեշտ է նրա բանավոր վկայությունը: Այդ ժամանակ էլ տղան խոստովանել է, որ տեսել է, թե ինչպես  է Քվանչ Աղաօղլուն զենքն ուղղում Սեւակի կողմը եւ սպանում նրան:

Ռազմական դատախազությունը  Քվանչ  Աղաօղլուի համար պահանջում է 9 տարվա ազատազրկում` “անփութության հետեւանքով սպանություն գործելու համար”:

Սեւակ Շահին Բալըքչին սպանվել է զորացրվելուց 3 շաբաթ առաջ` 25 տարեկանում: Տղայի ծնողները վստահ են, որ իրենց տղային սպանել են հայ լինելու համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ