25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախագահի աշխատակազմի ղեկավարը լսել է զոհված զինծառայողների ծնողներին /վիդեո/

Քիչ առաջ կառավարության շենքի առջեւ ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները մոտեցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Վիգեն Սարգսյանը զրուցել է զոհվածների հարազատների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները:

“Ես ձեր ցավը շատ լավ հասկանում, բայց ուզում եմ ասել, որ պետությունը, որը պահում է իր հնարավորության սահմաներից ավելի մեծ բանակ, որեւէ շահագրգռվածություն չունի, որպեսզի բանակի նկատմամբ անվստահություն լինի: Որքան ժողովուրդը վստահի բանակին, այնքան այդ բանակը պահելը հեշտ կլինի”,-զոհվածների հարազատներին ասել է Վիգեն Սարգսյանը ու հավելել,”Այն մարդը, ով կարող է զբաղվել խնդրով, ունի նախագահի ուղիղ ցուցումը լուծում տալու խնդրին”:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը հավաստիացրել է, որ խնդիրը գտնվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում, ում հարցի վերաբերյալ պարբերաբար զեկուցում է ՀՀ զինդատախազը:

Վիգեն Սարգսյանի եւ զոհվածների հարազատների զրույցի մանրամասները` տեսանյությում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ