11 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Աշխարհի ամենամեծ պոռնոարխիվը. գեյերն ու թուրքական բանակը/վիդեո/

Թուրք լրագրող Մուսթաֆա Մութլուն վերջերս Էկրան բարձրացած ֆիլմի միջոցով, որը հիմնված է իրական փաստերի վրա եւ պատմում է մի համասեռամոլ թուրք տղայի մասին, քննադատել է Թուրքիայի զինված ուժերին:

Նա փորձում է պարզաբանել  ֆիլմում հնչած պնդումները, ըստ որոնց` այն համասեռամոլները, որոնք չեն ցանկանում ծառայել բանակում, իրենց սեռական կողմնորոշումը պետք է ապացուցեն ռազմական բժիշկներից կազմված հանձնաժողովին` ներկայացնելով սեռական հարաբերությունների ժամանակ արված լուսանկարներ, որոնք կցվում են նրանց գործերին եւ պահվում:

Նրանք, ովքեր չեն համաձայնում նկարներ ներկայացնել, ենթարկվում են սարսափելի փորձությունների, որի արդյունքում Թուրքիայում է հավաքվել աշխարհի ամենամեծ պոռնոարխիվը:

“Զեննի” ֆիլմը պատմում է 26-ամյա ուսանող Ահմեդ Յալդիզի մասին, որը Ստամբուլում հայտնի համասեռամոլ-պարող է եղել: Ֆիլմում նրան սպանում է սեփական հայրը `ընտանիքի պատիվը պահելու համար, սակայն իրականում դա միայն ենթադրվում է: Տղայի մահվանից մինչ օրս նրա հորը չեն գտել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ