03 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքերը մեղադրում են ադրբեջանցիներին` հայկական օրենքի ընդունումը կանխելու հարցում իրենց չսատարելու մեջ

“Ֆրանսիայի կողմից այս օրինագծի ընդունումը սեւ բիծ գծեց այդ երկրի պատմության մեջ”,- հայտնել է Ադրբեջանի “Ենի Ադրբեջան‘ կառավարող կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը, արձագանքելով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:

Նա նաեւ նշել է, որ այսուհետ իրենք չեն վստահի Ֆրանսիային` իբրեւ ժողովրդավարություն քարոզող երկիր:

Ադրբեջանական մամուլը ողողված է “եղբայրական” Թուրքիային հուսադրող եւ աջակցող հրապարակումներով` չնայած այն բանին, որ թուրքական “Yeni Şafak” թերթում, որի սեփականատերը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ եղբայրն է, մի հոդված է հրապարակվել, որում թուրքերը մեղադրում են ադրբեջանցիներին` հայկական օրենքի ընդունումը կանխելու հարցում իրենց չսատարելու մեջ: Մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի նախագահը մինչ այժմ չի հայտնել իր կարծիքը այս հարցի վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ