03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼՂՀ ԱԺ նախագահ. անցած տարի Ղարաբաղյան թեման հրատապ էր /վիդեո/

Չորեքշաբթի, Հայաստանի Ազգային ժողովում կայացած միջազգային կառույցներում` խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների խորհրդակցությանը մասնակցեց նաեւ Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքով, իր մասնակցությունը խորհրդակցությանը` տեղին էր, քանի որ բոլոր մեր խորհրդարանական պատվիրակությունները այսպես թե այնպես առնչվում են Ղարաբաղյան թեմային: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ անցած տարի Ղարաբաղյան խնդրի թեման ակտիվ է եղել: “Անցած մեկ տարվա […]

Հայաստանի վարչապետը շահագրգռված է փրկելու Թումանյանի Թիֆլիսի տունը

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թոռնուհին`   Իրմա Թումանյանը  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դեռ հնարավոր է կանխել Վրաստանում գտնվող բանաստեղծի տան վաճառքը: Հիշեցնենք, որ վրացական իշխանությունները փորձում են 70 հազ  դոլարով վաճառել “Turan Georgia” թուրքական դիզայներական ընկերությանը: Թիֆլիսի  ամենաթանկ եւ հեղինակավոր` Սոլոլակի   թաղամասի  Դավիթաշվիլի18 հասցեում գտնվող տունը թուրք բանվորների հանրակացարան պիտի դառնա: “Թումանյանը այդտեղ […]

“Պուտինը երբեք մեծ հետաքրքրություն չի ցուցաբերել ղարաբաղյան հարցի հանդեպ”. Ալեքս Ջեքսոն

Կասպյան տարածաշրջանում անվտանգության եւ քաղաքական հարցերով անկախ վերլուծաբան Ալեքս Ջեքսոնն այնքան էլ չի հավատում, որ հունվարի 23-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում որեւէ առաջընթաց կգրանցվի, այս մասին հայտնում է “APA” ադրբեջանական լրատվական գործակալությունը: Վերլուծաբանը նշել է, որ Սոչիում կայանալիք հանդիպումը թվով 9-րդն է 2008-ից, ինչ ՌԴ նախագահ է դարձել Դմիտրի […]

ԼՂՀ ԱԳՆ-ն ողջունում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը Շոտլանդիայի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման հարցում: Լոնդոնի դիրքորոշումը հերթական անգամ վկայում է այն մասին, որ ժողովրդավարական երկրների համար մարդու իրավունքների և ժողովրդի ինքնորոշման հարգումը առաջնային նշանակություն ունեն: Ազատությունը և այդ իրավունքների հարգումը արդի աշխարհի բարձրագույն արժեքներն են:  Մենք վստահ ենք, որ մարդու հիմնական իրավունքների իրականացման արգելակման […]

Շարմազանովը Վրաստանի ԱԺ փոխնախագահին խորհուրդ է տալիս ուսումնասիրել սեփական պատմությունը

“Վրացի պաշտոնյան հանդես է եկել իրականությունից հեռու, անհեթեթ հայտարարությամբ”,-ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուայի` նախօրեին Բաքվում արած այն հայտարարությանը, թե “Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն օկուպացված տարածքները, քանի որ դրանք իրենց հողերն են”: “Ի գիտություն Տոդուայի` տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ […]

Ֆրանսիան փորձում է համոզել Եվրամիությանը արգելել իրանական նավթի ներմուծումը

Ֆրանսիան փորձում է համոզել Եվրամիությանը արգելել իրանական նավթի ներմուծումը ոչ ավելի ուշ, քան 3 ամսից: Այդ ժամանակն էլ հարկավոր է Հունաստանի, Իտալիայի եւ Իսպանիայի նման երկրներին, որոնք ստիպված կլինեն էներգիայի այլ աղբյուր փնտրել: Եվրամիության երկրների մեծ մասը կողմ է 6-ամսյա ժամկետին: Տնտեսական սանկցիաների հարցով վերջնական որոշում կընդունվի հունվարի 23-ին` Եվրամիության ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ: Արգելքը […]

“Ռուսաստանը պարտվում է Վրաստանին”.Սաակաշվիլի

Մարթվիլիում նոր բժշկական կենտրոնի բացման առիթով իր ելույթում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Ռուսատանը Վրաստանին պարտվում է գլխավոր` գաղափարական մարտում: Նրա խոսքով` Վրաստանը զարգանում է արագ տեմպերով, եւ ոչ ոք չի կարող դա կանգնեցնել: “Մենք չունենք նավթ կամ գազ, մենք չենք կառուցում այնպիսի քաղաքներ, ինչպիսիք նրանք կարող են կառուցել, նրանք ունեն ռազմական ուժ, […]

Տարածաշրջանում կլինի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ս. Ռուբինը հունվարի 17-28-ը կայցելի Բաքու, Ստամբուլ եւ Երեւան: Պետքարտուղարի Հունաստանի, Թուրքիայի, Կիպրոսի եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու փոխտեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո սա նրա առաջին այցն է Հայաստան: Այցի ընթացքում Է. Ռուբինը հանդիպումներ կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու պետական այրերի հետ:   Հայաստանում պետքարտուղարի փոխտեղակալ Է. Ռուբինի քննարկումներում ներառված կլինեն հայ-ամերիկյան […]

Նոր զարգացումներ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունից

Թուրքիայի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել հայազգի լրագրող Հրանտ Դինքին սպանողի հանցակիցներից մեկին: Այս մասին տեղեկացնում է “Ամերիկայի ձայն” ռադիոկայանը` վկայակոչելով թուրքական “Հուրիեթ”-ին: Դատավորները երեքշաբթի օրն անցկացված դատական նիստի ընթացքում Հասին Հայալին մեղավոր են ճանաչել Հրանտ Դինքի սպանությունը հրահրելու մեջ եւ դատապարտել ցմահ ազատազրկման: Հայալից եւ գործով անցնող այլ անձանցից դատարանը սակայն հանել է ահաբեկչական […]

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Թբիլիսիում վաճառվել է

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Թբիլիսիում, որն ավելի հայտնի է “Վերանտուն” անունով, վաճառվել է: Տունը վաճառվել է վրացի գործարարին` 25 հազար ԱՄՆ դոլարով: Վերջին ժամանակներում այնտեղ բնակվում էր բանաստեղծի թոռնուհի Ալյոնան, որին ստիպել են ազատել տունը: 1991-ից սկսած` պարբերաբար վեճեր էին ընթանում շինությունը պահպանելու համար: Տունը կապիտալ վերանորոգման կարիք ունի, որի համար ժամանակին Թբիլիսիի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի