22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Սահմանին արձակվել է 700 կրակոց

Համաձայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների, հունվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1300 կրակոց:

Խախտումների հաճախականությունն առավել ինտենսիվ բնույթ է կրել հունվարի 18-ին եւ 19-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ արձակելով շուրջ 700 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ