08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրանում լրտեսության համար մահապատժի են ենթարկել ամերիկացուն

Իրանում մահվան է դատապարտվել իրանյան ծագումով ԱՄՆ-ի քաղաքացին, հայտնում է “Reuters” գործակալությունը: 28-ամյա Ամիր Միրզա Հեքմաթիին մեղադրում են ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ: Իրանի իշխանությունների տվյալներով` նա համագործակցել է ԿՀՎ-ի հետ: Իրանի հեռուստատեսությամբ իր խոստովանության ժամանակ Հեքմաթին հայտնել է, որ Նյու Յորքում գտնվող “Kuma Games” ստուդիան ԿՀՎ-ի պատվերով քարոզչական խաղեր է ստեղծում, որոնց էպիզոդներից շատերը հիմնված […]

Ալժիրի վարչապետը թուրքերին հորդորել է խելոք մնալ

Ըստ իրանական “Ալ-Ալեմ” լրատվական կենտրոնի, հունվարի 7-ին մամուլի ասուլիսում` Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահիան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել  իրենց  “արյունը առեւտրի առարկա չդարձնել”: “Յուրաքանչյուր կողմ իր շահերը պաշտպանելու գործում ազատ է, սակայն ոչ ոք իրավունք չունի չարաշահել Ալժիրի  ժողովրդի արյունը”,- ասել է  նա: Ըստ Ահմեդ Օյահիայի`  1830թ.-ին,  երբ Թուրքիան գրավեց Ալժիրը, երեք […]

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը արդեն Փարիզում է

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թաքսին Բուրջուօղլուն հունվարի 7 -ին վերադարձել է Փարիզ: Նա ամեն կերպ պայքարելու է  Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կանխելու համար: Նշենք, որ երբ անցած տարվա դեկտեմբերի 22-ին,  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից  ընդունվեց, Անկարան ետ էր կանչել իր դեսպանին Փարիզից` ”խորհրդատվությունների համար”: Միաժամանակ Թուրքիայի իշխանությունները […]

“Խաչակրաց արշավանք”Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի դեմ

Ֆրանսիայի սենատի անդամ Նատալի Գուլեն քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանության փաստի հերքումը քրեականացնող օրինագիծը եւ ասել, թե “խաչակրաց արշավանք է հայտարարելու” այս օրինագծի դեմ՝ երկրի Սենատում դրա ընդունումը կանխելու նպատակով: “Ես խաչակրաց արշավանք կհայտարարեմ Վալերի Բուայեի օրինագծի դեմ”, – ասել է Գուլեն՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը, որով ցեղասպանության փաստը հերքողների նկատմամբ նախատեսվում է […]

Վրաստանի նախագահը շնորհավորել է համայն հայությանը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներին` Սուրբ ծննդյան տոնի առիթով: Վրացական լրատվամիջոցների հաղորմամբ, Վրաստանի նախագահը շնորհավորել է ոչ միայն Վրաստանի տարածքում բնակվող հայերին, այլ ամբողջ աշխարհի հայերին: “Վրաստանում բնակվող էթնիկ հայերը մեծ ներդրում են ունեցել Վրաստանի մշակույթի եւ տնտեսության զարգացման մեջ: Նրանք այսօր եւս մասնակցում են Վրաստանի պետականության ձեւավորմանը: Վրաց եւ […]

Սերժ Սարգսյանը վերադարձավ Հայաստան

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում անասնաբուծական տոհմային կայան, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: ՀՀ եւ ԼՂՀ նախագահներն այնուհետ այցելել են Մարտակերտ շրջկենտրոնի հիմնանորոգված հիվանդանոց, ծանոթացել ստեղծված պայմաններին: Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանն այսօր եղել են նաեւ Մաղավուզի քարածխի հանքավայրում, որտեղ նրանց […]

Մեթյու Բրայզան հեռացել է Ադրբեջանից

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Քիթ Բինը ասել է, որ   Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան հունվարի 3-ին լքել է Ադրբեջանը։ ԱՄՆ Սենատն այդպես էլ չհաստատեց Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը, ինչի արդյունքում Բրայզայի լիազորությունների ժամկետի սպառումից հետո նա ստիպված էր թողնել Ադրբեջանը։ ԱՄՆ դեսպանի լիազորությունները ժամանակավորապես կատարելու է […]

Ֆրանսիայի սենատը կվավերացնի՞ Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը

Ինչպես տեղեկացնում է  “Ամերիկայի Ձայնը”՝ վկայակոչելով  “ԲԻ-Բի-Ս”ի լրատվական գործակալությանը, Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի շուրջ քվեարկություն կանցկացնի մինչեւ այս ամսվա ավարտը: Ըստ նույն աղբյուրի,  չնայած օրինագծի ընդունումն առաջացրել է Անկարայի զայրույթը, Ֆրանսիայի օրենսդիրներն այնուամենայնիվ որոշում են ընդունել անցկացնել քվեարկություն երկրի խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունված օրինագծի շուրջ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը անցած տարվա դեկտեմբերի […]

Հայաստանի նախագահը դեռ Ղարաբաղում է

Շարունակվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այսօր Արցախի “Ասպարեզ” ռազմաուսումնական կենտրոնում նախագահ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ծանոթացել են զինծառայողների մարտական պատրաստվածության վիճակին: Կենտրոնի սաներն անցկացրել են կրակային խոցման վարժանքներ, իրենց հմտություններն են ցուցադրել հատուկ ջոկատայինները, այդ թվում՝ դիպուկահարները, ներկայացվել են գերժամանակակից զինատեսակներ: ՀՀ եւ ԼՂՀ նախագահները մասնակցել են Ստեփանակերտի […]

Պահքը ավարտվում է հունվարի 5-ին` Ճրագալույցին

Ի տարբերություն կաթոլիկների, որ Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Սուրբ Ծննդին նախորդում է մեկշաբաթյա պահքի շրջանը: Ըստ հոգեւորականների, պահքի ընթացքում քրիստոնյաները  դրանով մաքրում են մարմինն ու հոգին: Պահքի շրջանում արգելվում է ցանկացած կենդանական սննդի ընդունումը: Պահքը վերջանում է հունվարի 5-ի երեկոյան` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի