22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երեք նախագահների հայտարարությունը հստակ հարված էր ադրբեջանական կեղծ քարոզչությանը. Էդուարդ Շարմազանով

“Կարծում եմ, որ երեք նախագահների այս հայտարարությունը բխում է խաղաղ բանակցությունների տրամաբանությունից եւ համահունչ է հայկական կողմերի դիրքորոշումներին: Հայտարարության մեջ առաջին կարեւորագույն փաստն այն էր, որ հստակ կարեւորվում է եւ այլընտրանք չի մնում ռազմական լուծման համար”,- այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` կարեւոր էր հայտարարության հատկապես այն կետը. որ  խնդիրն ունի միայն խաղաղ լուծում, ինչին պատրաստակամություն է հայտնում նաեւ Ադրբեջանի նախագահը:

‘’Պարոն Ալիեւը հենց այս կետով հակասում է իր` մի քանի օր առաջ հնչեցրած այն հայտարարությանը, թե խնդիրն ունի երկու լուծում` կամ խաղաղություն կամ ռազմական լուծում’’,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամի կարգավիճակում Ադրբեջանի ` խնդիրը այլ ատյաններ տեղափոխելու ջանքերին, ՀՀԿ մամլո խոսնակն ասաց, որ այս հայտարարությունը հստակ հարված էր ադրբեջանական կեղծ քարոզչությանը, որտեղ Ադրբեջանի բոլոր ջանքերը` խնդիրը փոխարինել այլ ձեւաչափով, ֆիասկո ապրեցին:

“Երեք նախագահների հայտարարությունը համահունչ է ՀՀ նախագահի վարած քաղաքականությանը եւ խոսում է այն մասին, որ Արցախյան հիմնահարցում այս տարիների ընթացքում մենք այդ առումով ունենք հստակ առաջընթաց”,-նշեց ՀՀԿ մամուլի խոսնակը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ