26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախն առաջին անգամ միջազգային գեղանկարչական փառատոնում ներկայացվում է որպես Հայաստանի մաս

2010-ի աշնանը “Լոռվա ձոր” հայրենակցական միության եւ “Փյունիկ” հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց փառատոն՝ “Հայկական ներկապնակ” խորագրով, որտեղ հայ նկարիչները ներկայացրին Լոռվա աշխարհը:

Այնուհետեւ նկարիչները որոշեցին ուղեւորվել Արցախ: Այստեղ ստեղծվեցին 100-ից ավել արժեքավոր գործեր` կտավի վրա անմահացան Քարվաճառը, Թարթառի հովիտը, Դրմբոն գյուղը, Սարսանգի ափը, Ծար բնակավայրը եւ տեղի եկեղեցին, Նոր Վերիշենին կից գտնվող մատուռը եւ այլն:

Փառատոնի շրջանակներում 2011 թ. ամռանը մի խումբ ռուս եւ բելառուս արվեստագետներ ժամանեցին Երեւան, ապա հայ գործընկերների հետ մեկնեցին Արցախ: Արցախում ռուս նկարիչներն արժանացան բարեհամբույր հյուրընկալության, շրջեցին Լեռնային Ղարաբաղի հանրապետության պատմական վայրերում, ապա վերադառնալով՝ ներկայացրին իրենց կտավները երեւանյան ցուցահանդեսում:

Ռուսները պետք է նման ցուցահանդես կազմակերպեին Սանկտ-Պետերբուրգում, ինչը անարձագանք չմնաց ադրբեջանցիների կողմից` դարձյալ նույն ոճով` կեղծ քարոզչություն:

Ադրբեջանցիներն օտարալեզու հոդվածաշար հրապարակեցին` աշխարհին համոզելով՝ իբր ռուս նկարիչներն Արցախում չեն եղել, դժգոհ են երեւանյան ընդունելությունից եւ այս ամենը՝ առաջին դեմքով, ռուս արվեստագետների անունից:

Նշվում էր, որ միջամտությունների արդյունքում ցուցահանդեսից հանվել են Արցախը ներկայացնող կտավները: Շուտով Ադրբեջանի առաջատար կայքերը գրեցին. “Հայերին, այնուհանդերձ, հաջողվեց Սանկտ-Պետերբուրգի “Հայկական ներկապնակ” ցուցահանդեսը կազմակերպել այնպես, ինչպես ցանկանում էին. բռնազավթված տարածքները (ի նկատի ունեն` Արցախը) պատկերված էին ռուսների գեղանկարներում… մենք ձախողվեցինք”:

Նշենք, որ շուտով YouTube-ում կտեղադրվի տեսանյութ, որտեղ ռուս արվեստագետները խոսում են Արցախի մասին: Սա իսկապես Բաքվի քարոզչության ձախողումն է, քանզի Արցախը, ըստ էության, առաջին անգամ է միջազգային գեղանկարչական փառատոնում ներկայացվում` որպես Հայաստանի մաս:

Անի Մարգարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ