01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիայի արտգործնախարարը դժգոհ է Եվրամիությունից

“Եվրամիությունն իրեն երկակի է պահում”,-հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է “Vətən”-ը:

Նրա կարծիքով` եթե հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունվեր Եվրամիության մեկ ուրիշ երկրի կողմից` Ֆրանսիայի փոխարեն, Եվրամիության արձագանքն ընդհանրապես այլ կլիներ: “Եթե Թուրքիան նման օրենք ընդուներ, հայտնի չէ, թե ինչպես կարձագանքեր Եվրամիությունը”,- նշել է  նա:

Դավութօղլուն հայտնել է նաեւ, որ իրեն հրավիրել են Եվրամիության արտգործնախարարների խորհրդի նիստին, սակայն ինքը հրաժարվել է հրավերից: Նա նշել է, որ Եվրամիության իր գործընկերները հասկանում են իրեն, սակայն իրեն պետք է, որ նրանք քայլեր ձեռնարկեն:

Հիշեցնենք, որ Թուրքիան  շատ ցավագին ընդունեց Ֆրանսիայի` հայկական օրինագծին հավանություն տալը` հայտարարելով, որ սառեցնում է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական եւ ռազմական համագործակցությունը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ