02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Իրանը մեղադրանքներ է ուղղել ԱՄՆ-ին

Իրանը հայտարարել է, որ Եվրամիության` նավթի արտահանման վրա արգելք դնելու որոշումը անարդար է համարել եւ նշել, որ այն ձախողման է ենթարկվելու, հայտնում ` “BBC”-ն:

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռամին Մահմանպարաստը կարծիք է հայտնել, որ Եվրամիության քայլերը չեն խանգարում Իրանին պաշտպանել իր իրավունքները: “Եվրոպական ներկայացուցիչները եւ այլ երկրները, որոնք գտնվում են  ԱՄՆ-ի դիվանագիտական ճնշման տակ, հարկ է, որ մտածեն իրենց ազգային շահերի մասին եւ չզրկեն իրենց նավթից, եւ դրանով օգնեն ամերիկյան իշխանություններին իրագործել իրենց գաղտնի նպատակները”,-նշել է Մահմանպարաստը:

Նա նաեւ մեղադրել է ԱՄՆ-ին իր մրցակից երկրներում էներգամատակարարման խնդիրներ ստեղծելու մեջ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Եվրամիության սանկցիաները Իրանի նկատմամբ եւ հայտնել, որ դա վկայում է լուրջ խնդրի հանդեպ միջազգային միասնության մասին:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ