13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԱՄՆ-ը մեղադրում է սիրիական բանակին

ԱՄՆ-ի իշխանությունները Հալեպի համալսարանում տեղի ունեցած պայթյունների իրագործման համար մեղադրել են սիրիական բանակին: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը,գրում է “Lenta.ru”-ն: Պետդեպը հիմնվել է ականատեսների վկայությունների վրա, ըստ որոնց սիրիական բանակի ինքնաթիռները ռմբակոծություն են սկսել համալսարանից շատ քիչ հեռավորության վրա: Պետդեպը դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունը` կատարվածն անվանելով “անիմաստ ողբերգություն”: Նուլանդն ընդգծել […]

Հայազգի ուսանողը ծանր վիրավորվել է Հալեպի համալսարանի պայթյունի հետեւանքով

Ինչպես “Henaran.am”-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, նախօրեին Հալեպի համալսարանի ռմբակոծության հետեւանքով ծանր վիրավորվել է ազգությամբ հայ Սարգիս Պետրոսյանը: Նշենք, որ ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 82 ուսանող, 160-ը վիրավոր են: 

ԵԱՀԿ ներկայացուցիչը դատապարտել է Ադրբեջանում լրագրողների հանդեպ բռնությունները

Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը իր անհանգստությունն է հայտնել Բաքվում լրագրողների հանդեպ ուժ կիրառելու կապակցությամբ: Խոսքը հունվարի 12-ին Բաքվում տեղի ունեցած դեպքերի մասին է, երբ բանակում զինվորների մահվան դեմ բողոքի ցույցի ընթացքում ոստիկաններն ուժ էին կիրառել լրագրողների դեմ:  Ի թիվս մի քանի լրագրողների, Միյատովիչն իր խոսքում հատուկ շեշտել է Լրագրողների ազատության եւ անվտանգության […]

Հայ-ադրբեջանական համագործակցության կայք է բացվել /վիդեո/

Այսօր ՛՛Ռեգիոն՛՛ հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչին ներկայացրին www.publicdialogues.info կայքը, որը հայ-ադրբեջանական համատեղ հարթակ է: Նշենք, որ կայքը գործարկվել է սեպտեմբերի 18-ից:  Կայքի ֆինանսական աջակցությունը Բրիտանիայի կառավարությանն է: Նախաձեռնողները ՛՛Ռեգիոն՛՛ հետազոտական կենտրոնն ու Խաղաղության և Ժողովդրավարության ինստիտուտն է: Կայքում տեղ են գտնում տարբեր թեմաների շուրջ հայ և ադրբեջանցի […]

Վրաստանի ԱԳՆ-ը պարզաբանում է Մայա Փանջիկիձեի հայտարարությունը ԼՂ-ի վերաբերյալ

Վրաստանի արտգործնախարարությունը պարզաբանումներ է տվել Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի` Լիտվայի խորհրդարանում արած հայտարարություններին` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, գրում է “Грузия-Online”-ը: “2013-ի հունվարի 10-ին Լիտվայի խորհրդարանի Եվրոպական ակումբում Վրաստանի ԱԳ նախարար ՄայաՓանջիկիձեն ելույթ է ունեցել, որի ընթացքում հնչեցրած նրա որոշ մտքեր լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել”: Արտգործնախարարությունը տարածել է ելույթի տեսագրությունը http://www.eib.lrs.lt/ կայքում, որում պարզ եւ հստակ ներկայացած է նախարարի վերաբերմունքը […]

Հալեպի համալսարանի պայթյունից հայեր չեն տուժել. ԱԳՆ

Ինչպես “Henaran.am”-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, Հալեպի համալսարանի պայթյունի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, հայեր չեն տուժել: Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել Հալեպի համալսարանում, որը գտնվում է Սիրիայի կառավարական զորքերի կողմից վերահսկովող տարածքում: Զոհվել է 82 մարդ, վիրավոր է 160-ը:

Հալեպի համալսարանի պայթյունի զոհերի թիվը հասել է 82-ի /վիդեո/

Սիրիայի Հալեպ քաղաքի համալսարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 80-ը, հաղորդում է “AFP”-ը: Հալեպի նահանգապետի հայտարարության համաձայն զոհվել է 82 եւ վիրավորվել 160 մարդ:  Բացի ուսանողներից, համալսարանում ուսանում են նաեւ Հալեպի ծայրամասերում բնակվող շուրջ 30 հազար փախստականներ: Պայթյունները տեղի են ունեցել ձմեռային քննաշրջանի  առաջին օրը:  Կառավարական զորքերը պայթյունի համար պատասխանտու են համարում ապստմաբներին, […]

Սերբ լրագրողը մեր զինվորներին ՛՛գիժ հայեր՛՛ է անվանում

Սերբական առաջատար “Պոլիտիկա” օրաթերթում հրապարկվել է լրագրող Դրագան Վուկոտիչի հոդվածը՝ նրա Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կատարած այցի արդյունքում ստացած տպավորությունների մասին։ Լրագրողն իր ընթերցողին համառոտ ներկայացնում է Ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունն եւ հատվածներ՝ առաջին գծում զինվորների հետ ունեցած զրույցներից: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ակունքներին՝ լրագրողը գրում է, որ չնայած այստեղի բնակչության մեծամասնությունը կազմող հայերը ցանկանում էին միավորվել Հայաստանի հետ, կոմունիստական Կովկասյան բյուրոն 1921թ.-ին […]

Հալեպի համալսարանում պայթյուն է տեղի ունեցել

Սիրիայի մեծությամբ 2-րդ քաղաքի` Հալեպի համալսարանում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է “AFP”-ը: Պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորների մասին դեռեւս տեղեկություն չկա: Ըստ որոշ տվյալների` պայթյունը կազմակերպել է ինչ-որ ահաբեկչական կազմակերպություն: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Պայթյունի էպիկենտրոնը համալսարանի հանրակացարանի եւ ճարտարապետական ֆակուլտետի շենքերի միջեւ է: Հալեպի համալսարանը գտնվում է Սիրիայի նախագահ […]

Freedom House -ը ԼՂՀ-ն ճանաչել է որպես “մասամբ ազատ” երկիր

Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է 2013թ. զեկույցը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը բարելավել է իր վարկանիշը` “ոչ ազատ” երկրից դառնալով “մասամբազատ”: Այս փոփոխությունները, համաձայն կազմակերպության զեկույցի, հիմնականում պայմանավորված են 2012թ. հուլիսին ԼՂՀ-ում մրցունակ պայմաններում անցկացված հինգերորդ նախագահական ընտրություններով:    Freedom House-ը ամբողջ աշխարհի երկրների իշխանությունների գործունեությունը գնահատում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի