12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Պատգամավորը հավատում է Վրաստանի վարչապետին

Ազգային ժողովի պատգամավոր “Վիրահայերի միասնություն” ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը երեկ մասնակցել է Վրաստանի ու Հայաստանի կառավարությունների անդամների հետ հանդիպմանը, եւ տոնական ընթրիքին: Պատգամավորը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտնեց վիրահայերի շնորհակալությունը` խոստումների մի մասը ը կատարելու համար:

“Դրանք վերաբերում էին հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակին, Ախալքալաքում հայ-վրացական համատեղ բուհի ստեղծմանը եւ այլն: Ջավախքի մասով էլ նա նշել էր, թե այնպես է անելու, որ Վրաստանի հայերն իրենց զգան ինչպես իրենց հայրենիքում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Վարդապետյանը համոզված է, որ վարչապետը բոլոր խոստումները կանի: Իվանիշվիլին էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց վրացահայերին` ընտրություններում իրեն սատարելու համար: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ