10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սաակաշվիլին պարգեւատրել է Կարինա Գրիգորյանին` լրտեսների ազատման դեմ բողոքի համար

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին Պատվո շքանշանով պարգեւտրել է Վրաստանի ՆԳՆ նախկին աշխատակցուհի Կարինա Գրիգորյանին, ով օրերս հրաժարական տվեց` ի նշան ռուս գործակալների ազատ արձակման դեմ բողոքի, հաղորդում է “Грузия Online”-ը:

Հիշեցնենք,որ միլիարդատր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած “Վրացական երազանք” կոալցիան իշխանության գլուխ գալուց հետո զանգվածային համաներում կազմակերպեց, որի շնրհիվ բանտերից ազատ արձակվեց մի քանի հազար մարդ: Նրանցից շուրջ 200-ը “քաղբանտարկյալներ” հռչակվեցին: Վերջիններիս ցանկում հայտնվեցին նաեւ այպես կոչված “Էնվեր” գործի մասնակիցները: Դրանք Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ են, որոնց 2011-ին ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանք է հարուցվել: Ըստ հետաքննության` նրանք գաղտնի տեղեկություններ են հավաքել Վրաստանի ուժային կառույցների, մասնավորապես` ռազմական ավիացիայի մասին, որոնք այնուհետեւ փոխանցել են Մոսկվային: Գործի մասնակիցները 11-14 տարվա ազատազրկման էին ենթարկվել: Ռուսական կողմն այդ գործը “կեղծիք եւ սադրանք” էր անվանել:

Սաակաշվիլին հրաժարվել էր ստորագրել խորհրդարանական մեծամասնության կողմից հաստատված համաներման մասին օրենքը: Նա հայտարարել էր, որ անթույլատրելի է լրտեսներին ազատ արձակել` ենթադրելով, որ նոր իշխանությունները համապատասխան որոշում են ընդունել Ռուսաստանի պատվերով: Նախագահի դիրքորոշմանն աջակցում էր նաեւ ՆԳ նորանշանակ նախարար Իրակլի Գարիբաշվիլին, սակայն խորհրդարանը հաղթահարեց նախագահական վետոն:

ՆԳՆ աշխատակցուհի Կարինա Գրիգորյանը բողոքել էր լրտեսների ազատման դեմ եւ հայտարարել, որ հրաժարական է տալիս: Սաակաշվիլին շնորհակալություն էր հայտնել նրան նման արարքի համար` այն համարելով հայրենասիրության դրսեւորում: “Համոզված եմ, որ մի օր նա կվերադառնա այդ կառույց` շարունակելու պայքարը լրտեսների եւ հանցագործությունների դեմ”,-հավելել է Սաակաշվիլին:  

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ