24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Սաակաշվիլին Իվանիշվիլիի երեւանյան հայտարարությունը ՛՛հակապետական՛՛ է որակել

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը` Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության հնարավոր վերականգնման մասին “հակապետական” է անվանել:  “Հայաստանում արված այդ հայտարարությունը հաշվի չի առնում Վրաստանի աշխարհաքաղաքական եւ ռազմավարական շահերը”,-նախագահի խոսքերն է մեջբերում “Новости-Грузия”-ն: 

Նա նշել է, որ այդ հարցը պետք է լուծվի միայն Աբխազիայի դեօկուպացիայի խնդրի լուծման հետ կամ դրան զուգահեռ, քանի որ “երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Ռուսաստանի կողմից Աբխազիայի ճանաչման օրինականացում է նշանակում”: 

Սաակաշվիլին կարծում է, որ այժմ նման հաղորդակցության կարիք էլ չկա, քանի որ Վրաստանն այլընտրանքային ճանապարհ ունի դեպի Եվրոպա` Ախալքալաք-Կարս երկաթուղին, որը մրցակցային է առաջին հերթին Ռուսաստանի համար: 

Նշենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկաթուղու վերագործարկման մասին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ