13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Առանց ԱՄՆ-ի Իսրայելը ծառ է անապատում. Շիմոն Պերես

“New York Times” թերթին տված հարցազրույցում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը խոստովանել է, որ իր երկիրը չպետք է կորցնի Միացյալ Նահանգների աջակցությունը, քանի որ առանց դրա այն չի կարող պաշտպանել իր շահերը, իսկ թշնամիները նրան “կուլ կտան”, հաղորդում է “Интерфакс”-ը: Նրա խոսքով` առանց ԱՄՆ-ի աջակցության հրեաների պետությունը կդառնա “ծառ` անապտում”:  Այդ կերպ Պերեսը մեկնաբանել է մի […]

Համացանցում է հայտնվել սիրիական խոշոր ավիաբազայի գրոհի տեսանյութը /վիդեո/

Սիրիացի ապստամբները համացանցում են տեղադրել Սիրիայի հյուսիսում գտնվող խոշորագույն ավիաբազայի` “Տաֆտանազ”-ի վրա իրականացվող գրոհի տեսանյութը, գրում է “Lenta.ru”-ն: Հեռարձակումն արաբերենով վարող անձը հայտնում է, որ իր զինակիցներն արդեն ներխուժել են ավիաբազայի տարածքը եւ մարտերն ընթանում են ներսում: Միաժամանակ երեւում են արտաքուստ անվնաս ուղղաթիռները, որոնք դեռեւս կանգնած են ամառային դաշտում: Նրա խոսքով` գրոհին մասնակցում են Սիրիայի […]

Սաակաշվիլիի դեմ միլիոն ստորագրություն են հավաքել

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հակառակորդները մեկ միլիոն ստորագրություններ են հավաքել` հունվարին նրա պաշտոնաթողման պահանջով: Միաժամանակ ստորագրահավաք է կազմակերպվել նաեւ ի աջակցություն գործող նախագահի, գրում է “дни.ру”-ն: Սաակաշվիլիի հակառակորդները կարծում են, որ նա “սահմանադրության մեջ խորամանկորեն փոփոխություններ անելով է իր նախագահության ժամկետն ավելացրել եւս 9 ամսով”: Նրանք այդ փոփոխություններն անօրինական են համարում: Սաակաշվիլիի օգտին ստորագրություններ հավաքողներն […]

Իվանիշվիլին շնորհավորել է հայերին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 6-ին շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերին Սուրբ ծննդի կապակցությամբ, հաղորդում է “Грузия Online”-ը: “Շնորհավորում եմ Վրաստանում բնակվող հայերին այս լուսավոր տոնի կապակցությամբ եւ ուրախ եմ, որ մենք կիսում ենք այս մեծ տոնը: Դարեր շարունակ մեր ազգերն զգացել են նույն ուրախությունները եւ տխրությունները: Մենք միասին ենք հաղթահարել: Մեր երկիրը հպարտանում է […]

Վրաց պատրիարքի հայտարարությունը նոր սկանդալի առի՞թ

՛՛Սա առաջին դեպքը չէ, որ քննադատություններ են լինում: Այս դեպքի մեջ պետք է տեսնել մեծ քաղաքականության կոնտեքստը, և չառանձնացնել սա նախորդ դեպքերից: Ադրբեջանի հանրապետության առաջին իսկ օրերից դա անպակաս է եղել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ մեկնաբանելով համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հայտարարությունը, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա արել էր Կովկասի մահմեդականների վարչության նախագահ […]

ԱՄՆ-ն Ասադի նախագիծն “իրականությունից կտրված” է անվանել

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի` խաղաղ կարգավորման ծրագիրը “իրականությունից կտրված է” եւ այն իշխանությունն իր ձեռքում պահելու եւս մեկ փորձ է Ասադի կողմից, հաղորդում է “Reuters”-ը: Խոսքն Ասադի առաջարկության մասին է, որով նա հանդես է եկել Դամասկոսի օպերային թատրոնում տեղի ունեցած իր 55 րոպեանոց ելույթի ժամանակ, որն առաջինն […]

Սկանդալ. Վրաց պարտիարքը Ղարաբաղի մասին

“Երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը`ամենեւին ոչ: Մենք պարզապես ժամանակավորապես կորցրել ենք  վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ: Սակայն արդարության անպայման մի օր կվերականգնվի: Ինչպես Աբխազիան եւ Հարավային Օսիան ի սկզբանե եղել են Վրաստանի  հողերը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատկանել եւ պատկանում է Ադրբեջանին”, – Թբիլիսիում հայտարարել է  Վրաստանի պատրիարքը Իլիա […]

Ամանորի տոներին՝ 1000 կրակոց

Չնայած անցած շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում տեղի էին ունենում ամանորյա տոնակատարություններ, հակառակորդը, հավատարիմ մնալով իր սադրիչ գործելաոճին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի […]

Վրաստանի նախագահին ժամանակ են տվել

 Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր տեղի կունենան Հավլաբարի նրա նստավայրի մոտ, իսկ մարզերում` վարչական  շենքերի դիմաց: Այդ մասին մամուլի ասուլիսում, ըստ Գռուզիա-online-ի, տեղեկացրել են “Թեթրեբի” քաղաքական կուսակցության առաջնորդ Թիմուր Շաշիաշվիլին եւ “Միասնություն հանուն հասարակայնության իրավունքների” ոչ կառավարական կազմակերպության նախագահ Միխայիլ Անդգուլաձեն: Ըստ նրանց հայտարարության` եթե նշված բողոքի ցույցից հետո նախագահը հրաժարական չտա, հունվարի […]

Ձերբակալվել է թուրք պաշտոնյա

Ըստ CNNturk-ի, Ստամբուլում հունվարի 3-ին  ձերբակալվել է 1997թ.-ին երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իսմաիլ Հաքքը Քարադայըն:  Ավելի վաղ նա հարցաքննվել էր “Փետրվարի 28”-ի գործի շրջանակներում, որով մի շարք զինվորականներ մեղադրվում են 1997թ.-ին պետական հեղաշրջման փորձ իրականացնելու համար:   Նախատեսվում է, որ Քարադայըն այսօր կտեղափոխվի Անկարա, որտեղ նախ բուժզննում կանցնի, ապա դարձյալ կհարցաքննվի:   Այս գործի շրջանակներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի