12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Բաքուն մերժում է երեք առաջարկներից երկուսը

Ադրբեջանի նախագահը իր Ամանորի ուղերձում անդրադարձել է Ղարբաղյան խնդրի կարգավորմանը: Դրանք մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: “ Ադրբեջանի ղեկավարի ամանորյա ելույթը հերթական ապացուցն է, որ համանախագահների կողմից առաջարկված երեք հիմնարար սկզբունքներից, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, Բաքուն մերժում է երկուսը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Շեշտադրումը արվում է միայն մեկ սկզբունքի […]

Էպոսագետ-նախագահացուի սեղանը խոզի բուդն է զարդարելու

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը միշտ բարձր ու տոնական տրամադրությամբ է նշում ամանորը: Այս տարի էլ այդպես է նշելու տոնը: Իբրև ավանդապաշտ մարդ` նախագահի թեկնածուն ամանորը և Սուրբ ծնունդը նշում է Հայաստանում ընտանիքի հետ: Այս մասին էպոսագետն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:  ”Ես ավանդապաշտ մարդ եմ, հյուր եմ գնալու ազգականներիս, իրենք էլ են գալու”,-նշեց Սեդրակյանը: Կերակրատեսակների հարցում ևս […]

Հրադադարի ռեժիմը խախտվել է 14 հազար անգամ

Ըստ Լեռնային Ղարաբաղի ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2012թ. ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 68.700 կրակոց: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ինտենսիվություն հատկապես նկատվել է պետական նշանակության միջոցառումների եւ տոն օրերի […]

Ստամբուլում հայ կին է սպանվել

Ստամբուլում բնակվող հայազգի 84-ամյա Մարիսա Քյուչուքը սպանվել է: Հանցագործը ծեր կնոջը դանակի 7 հարված է հասցրել եւ կտրել կոկորդը, հաղորդում է “Sondakika” կայքը: Մոր դիակը հայտնաբերել է որդին` Զատիկ Քյուչուքը, ով կանչել է ոստիկաններին եւ բժիշկներն, որոնք արձանագրել են կնոջ մահը:  Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Սիրիական ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին

Սիրիական Ազգային կոալիցիան, որը ներկայացնում է սիրիական միավորված ընդդիմությունը, հրաժարվել է ռուսական իշխանությունների առաջարկից` մեկնել Մոսկվա` սիրիական հակամարտության շուրջ  բանակցությունների: Այդ մասին “Ալ Ջազիրա” հեռուստաընկերության եթերում հայտարարել է կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Հաթիբը:  Նա ընդգծել է, որ ընդդիմությունը բաց է բանակցությունների համար, սակայն իրենք Մոսկվա չեն մեկնի: Նա նաեւ նշել է, որ Մոսկվան պետք է […]

Հարևան երկրներում գնանկում է արձանագրվել

Հայաստանի հարևան երկրներից Ադրբեջանում ու Վրաստանում նոյեմբերի ամսվա դրությամբ գնանկում է արձանագրվել /Ադրբեջանում`1 տոկոս, Վրաստանում` 1.1 տոկոս/: Գնանկում է արձանագրվել նաև ԱՊՀ երկրներից Ուկրաինայում, ՌԴ-ում, Բելառուսում, Ղազախստանում, Մոլդովայում: Այս երկրների ցանկում ամենաբարձր գնաճը գրանցվել է Բելառուսում /20.1/: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: […]

Ադրբեջանի վրա բարկացել է եւ “ցեղասպանության երթը” կիսատ թողել

Խոջալուի սպանդի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով նոյեմբերի 16-ին Անկարայից Երեւան քայլերթ սկսած Քալենդեր Բայրամլըն բարկացել է Ադրբեջանի պաշտոնյաների վրա եւ քայլերթը Կարսում դադարեցրել: Ծագումով ադրբեջանցի Քալենդեր Բայրամլըն, ով 20 կգ կշռող պայուսակով օրական 30 կմ ճանապարհ էր անցնում, նոյեմբերի 16-ին Անկարայից սկսել էր իր քայլերթը եւ դեկտեմբերի 21-ին հասել է Կարս: Մոտ 1100 կմ ճանապարհ անցնելով՝ Կարս հասած Քալենդեր Բայրամլըն ցանկություն է […]

Արցախյան գործընթաց. ինչպիսին կլինի 2013-ը

”Ղարաբաղի հարցում այս տարին ռեալ սառեցված էր, բանակցային պրոցեսը Մինսկի խմբում ևս ”,-Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Սակայն, նրա համոզմամբ, ստեղծված իրավիճակի մեղավորը Հայաստանը չի եղել, այլ առաջին հերթին Ադրբեջանը: Գրիգորյանը նշեց, որ Սաֆարովի հետ կապված այդ “պրովոկացիան” ուղղակի բերեց նրան, որ  բանակցությունները դարձան ուղղակի անիմաստ: ”Ի՞նչ իմաստ ունի գնալ բանակցությունների, […]

Արարատ լեռան տարածքում ՉԹՕ-ներ են հայտնվել /վիդեո/

Արարատ լեռան շրջակայքում` Թուրքիայի Աղրը նահանգի երկնքում, սպիտակ փայլուն թռչող մարմիններ են հայտնվել եւ անհետացել: Դրանք լուսանկարվել են եւ ուղարկվել ուսումնասիրության, հաղորդում է “Hurriyet”-ը: Աստղագիտության եւ ՉԹՕ-ների հետազոտության կենտրոնի տնօրենը հաստատել է, որ լուսանկարները ֆոտոմոնտաժ չեն, իսկ նրանցում պատկերված մարմինները դասվում են ՉԹՕ-ների շարքին:

Ղարաբաղի բյուջեն բուռն է քննարկվում. Չորրորդ ինքնիշխանություն

ԼՂՀ ԱԺ երեկվա լիագումար նիստում շարունակվել են “ԼՂՀ 2013 թ. պետական բյուջեի մասին” օրենքի նախագծի եւ բյուջետային փաթեթում ներառված օրինագծերի` նախորդ նիստում ընդմիջված քննարկամները եւ տեղի է ունեցել քվեարկություն: ԼՂՀ ԱԺ` ՀՅԴ խմբակցության նախկին անդամներ, պատգամավորներ Վիտալի Բալասանյանը (ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու) ու Վահան Բադասյանը դեմ են քվեարկեյ բյուջեի նախագծին: “Չորրորդ ինքնիշխանություն”-ը հիշեցնում է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի