13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սաակաշվիլիի դեմ միլիոն ստորագրություն են հավաքել

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հակառակորդները մեկ միլիոն ստորագրություններ են հավաքել` հունվարին նրա պաշտոնաթողման պահանջով: Միաժամանակ ստորագրահավաք է կազմակերպվել նաեւ ի աջակցություն գործող նախագահի, գրում է “дни.ру”-ն:

Սաակաշվիլիի հակառակորդները կարծում են, որ նա “սահմանադրության մեջ խորամանկորեն փոփոխություններ անելով է իր նախագահության ժամկետն ավելացրել եւս 9 ամսով”: Նրանք այդ փոփոխություններն անօրինական են համարում:

Սաակաշվիլիի օգտին ստորագրություններ հավաքողներն իրենց հերթին կարծում են, որ այդ մեղադրանքներն անհիմն են, իսկ պաշտոնաթողման պահանջը հակասում է ազգային շահերին: 

Վրաստանի սահմանադրության համաձայն` նախագահն ընտրվում է 5 տարով: Հերթական նախագահական ընտրությունները կկայանան 2013-ի հոկտեմբերին, սակայն Սաակաշվիլիի երդման արարողությունը տեղի է ունեցել 5 տարի առաջ հունվարի 20-ին: Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում վաղաժամ լքել պաշտոնը, քանի որ ընտրությունները կայանալու են հոկտեմբերին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ