02 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վրաստանի նախագահին ժամանակ են տվել

 Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր տեղի կունենան Հավլաբարի նրա նստավայրի մոտ, իսկ մարզերում` վարչական  շենքերի դիմաց: Այդ մասին մամուլի ասուլիսում, ըստ Գռուզիա-online-ի, տեղեկացրել են “Թեթրեբի” քաղաքական կուսակցության առաջնորդ Թիմուր Շաշիաշվիլին եւ “Միասնություն հանուն հասարակայնության իրավունքների” ոչ կառավարական կազմակերպության նախագահ Միխայիլ Անդգուլաձեն:

Ըստ նրանց հայտարարության` եթե նշված բողոքի ցույցից հետո նախագահը հրաժարական չտա, հունվարի 20-ին նույն պահանջով զանգվածային ցույց կանցկացվի: “Սահմանադրությունը հարմարեցված է մեկ մարդու, այն ընձեռում է բոլոր հնարավորությունները, որպեսզի  գերիշխի մեկ մարդ, մեկ  կլան, մեկ  հատված, այլ ոչ թե կուսակցությունը: Միխայիլ Սահակաշվիլիի երկրորդ հնգամյա ժամկետն ավարտվում է հունվարի 20-ին: Այդ պաշտոնը նախագահը  զբաղեցրել է  ընտրությունների կեղծման  ճանապարհով”, – հայտարարել  Թեյմուրազ Շաշիաշվիլին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ