26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

”Երկու կողմի հետ այսօր շատ լավ ստացվում” է. ԵՄ, թե՞ Եվրասիական միություն

Հայաստանի համար տեղին չէ ա յդ ճանապարհները հակադրության մեջ դնել, մենք փոքր երկիր ենք եւ պետք է կարողանանք աշխարհաքաղաքական հարաբերությունները ճիշտ կառուցել, օրինակ ԱՄՆ-ի հետ, որը գերտերություն է, Չինաստանի հետ, որը հզոր երկիր է: ՀՀ պետք է կարողանա կառուցողական հարաբերություններ հաստատել բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնեների հետ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԵՄ եւ Եվրասիական միության ինտեգրացիոն գործընթանցների ընտրության մասին հարցին, ասել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա նշել է, որ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա ԵՄ – ՀՀ քաղաքական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել, ինչին հասնելու համար Հայաստանը պետք է իրականացնի տարբեր ոլորտներում բարեփոխումների ճանապարհային քարտեզը:

Ինչ վերաբերվում է Եվրասիական միությանը, Արթուր Բաղդասարյանն ասել է հետեւյալը.”Բոլորիս համար պարզ է, որ ՀՀ եւ ՌԴ ռազմավարական դաշնակիցներ են: Երկու հազար տասնմեկ թվականին ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցելության ընթացքում տեղի ունեցավ կարեւորագույն իրադարձություն, երբ ստորագրվեց համապատասխան փաստաթուղթ, որով ոչ միայն երկարաձգվեց ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը, այլեւ հստակ թղթի վրա գրվեց, որ ՌԴ-ն ՀՀ ԶՈՒ հետ միասին ստանձնում է ՀՀ սահմանների եւ անվտանգության ապահովումը: Այսինքն, Ռուսաստանը եղել եւ մնում է մեր հիմնական ռազմաքաղաքակաան գործընկերը”:

Արթուր Բաղդասարյանի խոսքով, ՀՀ-ն պետք է խորացնի այդ հարաբերությունները, միեւնույն ժամանակ, չհակադրելով ԵՄ հետ հարաբերություններին: ”Մենք դա ազնիվ բացատրում ենք մեր գործընկերներին: Մենք ասում ենք` սա է մեր մոտեցումը: Բոլորը պետք է ընդունեն: Այսօր մենք Ռուսաստանում երկու միլիոնից ավելի քաղաքացիներ ունենք, ինչքան քաղաքացիներ ունենք Բելառուսում, Ղազախստանում:Մենք պետք է կարողանանք  տարբեր ուժային կենտրոնների հետ մեր բանակցությունները շարունակենլ եւ չպետք է  հակասություններ  փնտրենք` հաշվի առնելով եւ մեր աշխարհագրական դիրքը եւ այն հանգամանքը, թե մենք ինչ վիճակում ենք գտնվում` չորս հարեւաններից երկուսի հետ չունենալով որեւէ հարաբերություններ”,-շարունակել է Արթուր Բաղդասարյանը:

Նա հավելել է, որ այս հարցադրումը Հայաստանին տալիս են երկու կողմի գործընկերները եւ շիտակ պատասխանը նրանց համար ընկալելի է: ”Երկու կողմի հետ այսօր շատ լավ ստացվում է եւ մենք շարունակելու ենք այդ համագործակցությունը: Այդ համագործակցությունը ուղղված չէ ոչ իրար դեմ, ոչ երրորդ կողմի դեմ: Մենք պետք է բալանսավորված մեր համագործակցությունը շարունակենք”,-եզրափակել է Արթուր Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ