26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուսաստան- Վրաստան-Աբխազիա–Հայաստան երկաթգծի վերագործարկումը հանարավոր է. Իվանիշվիլի

Ռուսաստան- Վրաստան-Աբխազիա–Հայաստան երկաթգծի վերագործարկումը հնարավոր է: Այս մասին այսօր Երեւանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով Հայաստնում գտնվող Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվլին:

”Ես կարծում եմ, որ հնարավոր է: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերություններում խնդիրներ չկան’’,-շեշտեց Վրաստանի վարչապետը:

Նա  անդրադարձավ ռուս-վրացական փոխհարաբերություններին` նկատելով, որ խնդիրը պայմանավորված է այդ դրանց կարգավորմամբ: ‘’Դուք գիտեք, որ մենք մեծ խնդիր ունենք Ռուսաստանի  հետ: Մենք հուսով ենք եւ ջանքեր ենք գործադրում, որ Ռուսաստանի հետ  հարաբերությունները կկարգավորվեն: Հեռահաղորդակցության վերականգնումը պայմանավորված է սրանով’’,-հավելեց Բիձինա Իվանիշվիլին:

Հարցին արձագանքեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը`շեշտելով, որ հայ-վրացական հարաբերությունների օրակարգում այդ հարցը քննարկվել է: ‘’Մենք արձանագրել ենք, որ ջանքեր կգործադրենք որպեսզի երկաթգիծն աշխատի եւ արդյունավետ գործի: Մենք հետաքրքրված ենք, որ հարցը լուծվի հնարավորինս արագ եւ մենք այդ հարցի կարգավորման գործընթացում ակտիվ դիրքորոշում կստանձնենք’’:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել այսօր` դեկտեմբերի 17-ին: Վրաստանի վարչապետը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի եւ բնական պաշարների, Էկոնոմիկայի նախարարների հետ: Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաեւ Մատենադարանում:

Սա Իվանիշվիլու առաջին այցն է Հայաստան: ”Զվարթնոց” օդանավակայանում իր վրացի գործընկերոջը դիմավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որից հետո ՀՀ կառավարությունում կայացել է երկու հարևան պետությունների գործադիր մարմինների ղեկավարների հանդիպումը: Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ, մշակութային, արդարադատության, տրանսպորտային հաղորդակցության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող ծրագրեր և նախագծեր:

Այնուհետև Տիգրան Սարգսյանի և Բիձինա Իվանիշվիլիի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրվել է ”Բագրատաշեն-Սադախլո”, ”Այրում-Սադախլո”, ”Գոգավան-Գուգուտի” և ”Բավրա-Նինոծմինդա” ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին” համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության միջև ստորագրվել է 2013-2015 թթ. համագործակցության մասին ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ