13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Պատգամավորը հավատում է Վրաստանի վարչապետին

Ազգային ժողովի պատգամավոր “Վիրահայերի միասնություն” ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը երեկ մասնակցել է Վրաստանի ու Հայաստանի կառավարությունների անդամների հետ հանդիպմանը, եւ տոնական ընթրիքին: Պատգամավորը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտնեց վիրահայերի շնորհակալությունը` խոստումների մի մասը ը կատարելու համար: “Դրանք վերաբերում էին հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակին, Ախալքալաքում հայ-վրացական համատեղ բուհի ստեղծմանը եւ այլն: Ջավախքի մասով էլ նա նշել […]

ՀՀ ՀՕՊ համակարգը կապահովի Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների անվտանգությունը. Սեյրան Օհանյան

Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը կապահովի Երեւանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունը:  Այսօր անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման առնչությամբ Ադրբեջանի սպառնալիքներին, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունից, պաշտպանության նախարարը նշեց, որ թեեւ այդ վտանգը պահպանվում է` հաշվի առնելով սպառազինությունների մրցավազքը, Ադրբեջանի ղեկավարության կողմից որդեգրված ռազմական հռետորաբանության եւ հայատյացության քաղաքականությունը , […]

Սաակաշվիլին Իվանիշվիլիի երեւանյան հայտարարությունը ՛՛հակապետական՛՛ է որակել

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը` Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության հնարավոր վերականգնման մասին “հակապետական” է անվանել:  “Հայաստանում արված այդ հայտարարությունը հաշվի չի առնում Վրաստանի աշխարհաքաղաքական եւ ռազմավարական շահերը”,-նախագահի խոսքերն է մեջբերում “Новости-Грузия”-ն:  Նա նշել է, որ այդ հարցը պետք է լուծվի միայն Աբխազիայի դեօկուպացիայի խնդրի լուծման հետ կամ դրան զուգահեռ, քանի որ “երկաթուղային […]

Սաակաշվիլին պարգեւատրել է Կարինա Գրիգորյանին` լրտեսների ազատման դեմ բողոքի համար

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին Պատվո շքանշանով պարգեւտրել է Վրաստանի ՆԳՆ նախկին աշխատակցուհի Կարինա Գրիգորյանին, ով օրերս հրաժարական տվեց` ի նշան ռուս գործակալների ազատ արձակման դեմ բողոքի, հաղորդում է “Грузия Online”-ը: Հիշեցնենք,որ միլիարդատր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած “Վրացական երազանք” կոալցիան իշխանության գլուխ գալուց հետո զանգվածային համաներում կազմակերպեց, որի շնրհիվ բանտերից ազատ արձակվեց մի քանի հազար մարդ: Նրանցից […]

Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կոալիցիայի հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Վրաստանի նոր կառավարությունը պատվով կկատարի ստանձնած պարտականությունները: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանում […]

Ուկրաինան կշարունակի աջակցել Մինսկի խմբին` ԼՂ խնդրի կարգավորման ջանքերում

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան Վիեննայի ԵԱՀԿ գրասենյակում կայացած ասուլիսին այսօր խոսել է ԵԱՀԿ-ում Ուկրաինայի առաջնահերթ անելիքների մասին, գրում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը: Թրաֆիքինգի, լրատվամիջոցների ազատության եւ շատ այլ հարցերի շարքում նա նշել է նաեւ ԵԱՀԿ տարածքում շարունակվող հակամարտությունները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանի խաղաղությանը: Կոժարան հայտարարել է, որ Ուկրաինան կշարունակի աշխատել […]

Ռուսաստան- Վրաստան-Աբխազիա–Հայաստան երկաթգծի վերագործարկումը հանարավոր է. Իվանիշվիլի

Ռուսաստան- Վրաստան-Աբխազիա–Հայաստան երկաթգծի վերագործարկումը հնարավոր է: Այս մասին այսօր Երեւանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով Հայաստնում գտնվող Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվլին: ”Ես կարծում եմ, որ հնարավոր է: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերություններում խնդիրներ չկան’’,-շեշտեց Վրաստանի վարչապետը: Նա  անդրադարձավ ռուս-վրացական փոխհարաբերություններին` նկատելով, որ խնդիրը պայմանավորված է այդ դրանց կարգավորմամբ: ‘’Դուք […]

Նոր բացահայտումներ` Ստամբուլի հայկական դպրոցի ուսուցչի սպանության վերաբերյալ

Ըստ թուրքական լրատվամիջոցների` հայ ուսուցչի սպանությունը չի համապատասխանում իրականությանը: Արամյան-Ունջույան հայկական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Իլքեր Շահինն իրականում հայ չէ, նա ազգությամբ թուրք է եղել, ով պարզապես 9 տարի աշխատել է հայկական դպրոցում: 40-ամյա ուսուցիչն սպանվել է օրեր առաջ Ստամբուլի իր բնակարանում: Ըստ նախնական վարկածի` սպանությունն արվել է կողոպտիչների կողմից, որոնք կտրել էին ուսուցչի կոկորդը, սակայն […]

Իվանիշվիլու հավաստիացումը վրացահայ համայնքին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին քիչ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին հավաստիացրեց, որ իրականացնելու է այն բոլոր խոստումները, որ տվել է վրացահայ համայնքին Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ: Պատասխանելով այդ մասին հարցին՝ Վրաստանի վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց վրացահայ համայնքին վստահության համար եւ նշեց. ‘’Հիմա գնդակը մեր դաշտում է: Այն, ինչ ասել եմ […]

Իվանիշվիլին նյարդայնացավ՝ ինչու այդ հարցը տրվեց այստեղ

”Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի պարզաբանումից հետո  կարելի է ասել , որ այդ հարցն արդեն սպառված է”,-այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի` Լիտվայի խորհրդարանում արած հայտարարություններին,ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նշենք, որ Փանջիկիձեի հայտարարությունների մասին վրացական ”Ռուսթավի 2” հեռուստաընկերության հարցն ակնհայտորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի