15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են: Ընտրատեղամասերը բացվել են հունվարի 22-ի տեղի ժամանակով առավոտյան ժամը 7.00-ին: Այդ առիթով երկրում ուժեղացվել է անվտանգությունը: Կարգուկանոնին կհետեւեն շուրջ 20 հազար ոստիկաններ, հաղորդում է “РБК” կայքը: 

Վերլուծաբանների կարծիքով` կնեսետի ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կավարտվեն վարչապետ Բենյամին Նետանյահուի կառավարության հաղթանակով, որը բավականին “թշնամական” քաղաքականություն է քարոզում Իրանի նկատմամբ, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը Մերձավոր Արեւելքում: 

Մասնագետների կարծիքով` Նետանյահուն միաժամանակ զգոն կլինի դրսից եկող ճնշումների նկատմամբ, ինչը նվազեցնում է ռազմական միջամտության հավանականությունը իսլամական հանրապետություն:

Նոր կառավարությունը կբախվի այնպիսի դժվարությունների հետ, ինչպիսիք են զգալի բյուջետային ճգնաժամը եւ խիստ տնտեսական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչը հնարավոր է` դժգոհություն առաջացնի երկրում` գների բարձրացման եւ կյանքի թանկացման հետ կապված:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ