21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Վրաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել Հայաստանում արված հայտարարության պատճառով

Վրաստանի փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեն հրաժարական է տվել, քանի որ համաձայն չէ իշխանությունների անցկացրած արտաքին քաղաքական կուրսի հետ: Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հաստատել է իր փոխարինողի հրաժարականը, գրում է “Mail.ru”-ն:

Նա հավելել է նաեւ, որ առաջարկել է Վաշակիձեին որեւէ երկրում դեսպան աշխատել, քանի որ նա պրոֆեսիոնալ դիվանագետ է, սակայն վերջինս հրաժարվել է: 

Չնայած որ մեծ փորձով դիվանագետ Վաշակիձեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակից է, նա պաշտոնը պահպանեց նաեւ նոր իշխանությունների օրոք: Նա նշել է, որ իր հրաժարականը կապված է մասնավորապես վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` Հայաստանում արած հայտարարության հետ, սակայն չի մանրամասնել կոնկրետ որ հայտարարության:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ