27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ այդ հարցը վերջապես կշարժվի “մեռյալ կետից”. ԵԽԽՎ նախագահն անդրադարձել է ԼՂ խնդրին

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին օրը  ԵԽԽՎ նախագահ ժան-Կլոդ Մինյոնը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցը մշտապես իր ուշադրության կենտրոնում է, հաղորդում է “AПA”-ն:

“Ես հանդիպումներ եմ անցկացրել 2 կողմերի ղեկավարությունների հետ: Կարծում եմ` այդ շփումները դրական են եղել: Ես շատ լավ գիտեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ բարդ հակամարտություն է: ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ խնդրի հետ կապված մեծ աշխատանք է կատարել: Ես պարբերաբար հանդիպել եմ դեսպան Ժակ Ֆորի հետ Փարիզում: Կարող եմ հավաստիացնել, որ այդ աշխատանքը շարունակվում է եւ նրանում շարժ կա”,-նշել է ԵԽԽՎ նախագահը:

Ժան-Կլոդ Մինյոնը հիշեցրել է, որ 5 ամսից Հայաստանը կնախագահի Եվրոպայի Խորհրդի նախարարների հանձնախմբում, որից հետո այդ պաշտոնը կզբաղեցնի Ավստրիան, իսկ այնուհետեւ Ադրբեջանը: Նա առաջարկել է 2 երկրների պատվիրակություններին էլ կոնկրետ քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման շուրջ: 

Մինյոնը հույս է հայտնել այցելել Հայաստան եւ Ադրբեջան: “Շատ կցանկանայի այցելել այդ 2 երկրները: Դա իմ երազանքն է: Սակայն լավ կլիներ, որ ես մենակ չգնայի, այլ ԵԽ նախարարների հանձնախմբի նախագահի հետ, այսինքն` Հայաստան այցելեի Ադրբեջանի կառավարության անդամների հետ, իսկ Ադրբեջան` Հայաստանի կառավարության անդամների հետ: Չգիտես ինչու` ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ այդ հարցը վերջապես կշարժվի “մեռյալ կետից”,-հայտարարել է Մինյոնը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ