13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սիրիական ընդդիմությունը վարչապետ է ընտրել

Սիրիական ընդդիմության առաջնորդներից մեկը դարձել է անցումային կառավարության վարչապետը` մի քանի տասնամյակ ԱՄՆ-ում բնակված, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Հասան Հիտոն, ով ընտրվել է մարտի 18-ին սիրիական ազգային կոալիցիայի նիստին: Նրա թեկնածության օգտին են քվեարկել 48 քվեարկողներից 35-ը, գրում է “МК.ru”-ն: Սիրիայի անցումային կառավարության վարչապետի թեկնածուների մեծ մասը աքսորում է գտնվում: Ընտրված վարչապետը կղեկավարի ապստամբների վերահսկողության տակ […]

Հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ

ԼՂՀ պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Տարոն Մարգարյանը` Շուշիին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում, պատվիրակության անդամների հետ այցելել է Արցախի մշակութային մայրաքաղաք  Շուշի: Շուշեցիների եւ Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանի ջերմ ընդունելությունից հետո, Տարոն Մարգարյանը վերջինի ուղեկցությամբ շրջել է Վազգեն Սարգսյանի անունը կրող հրապարակում, ծաղիկներ դրել Սպարապետի հուշարձանին եւ զրուցել բնակիչների հետ: Օգտվելով առիթից Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանը իր եւ շուշեցիների […]

Տարոն Մարգարյանը հանդիպեց Արցախի նախագահին

 Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահը, ողջունելով Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ հարաբերությունների զարգացման ընթացքն ու ընդլայնման եւ խորացման գործնական միտումները` կարեւորել է Երեւանի հետ բազմակողմանի համագործակցությունը՝ այն համարելով օգտակար թե Ստեփանակերտի, թե, առհասարակ, Արցախի համար: “Շատ կարեւոր է, որ Երեւան-Ստեփանակերտ համագործակցությունը չի […]

Նաեւ “Ժենգյալով հաց” փառատոն. Տարոն Մարգարյանը Ստեփանակերտում է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, քննարկել երկու մայրաքաղաքների միջեւ հարաբերությունների խորացման եւ փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Ողջունելով Տարոն Մարգարյանին՝ Սուրեն Գրիգորյանը նախ շնորհակալություն է հայտնել այցելության համար եւ նկատել, որ ԼՂՀ մայրաքաղաքը ամենասերտ եւ […]

Հայաստանը գերազանցել է Թուրքիային

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում հրապարակվել է ամենամյա “Մարդկային պոտենցիալի զարգացման ինդեքս-2013”-ը, որում Հայաստանն զբաղեցրել է 87-րդ տեղը, ինչն ամենացածր ցուցանիշն է հարեւան երկրների շարքում` բացառությամբ Թուրքիայի, որից Հայաստանն առաջ է 3 կետով: Ի դեպ, համեմատած նախորդ տարվա ցուցանիշի հետ` Հայաստանն իր դիրքերը զիջել է մեկ կետով, գրում է “Երկրամասը”: Այս տարվա զեկույցում, որը անվանվել է […]

Արցախին նվիրված միջոցառում` ԱՄՆ Կոնգրեսում

Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում Մարտի 13-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հրավերով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ԼՂՀ ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների հետ համատեղ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 25-ամյա տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին տասնյակ կոնգրեսականներ, դիվանագետներ, ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, եկեղեցու թեմերի առաջնորդներ եւ հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ: Միջոցառմանն ելույթով հադես եկավ Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի […]

Սիրիան դադարել է գոյություն ունենալ. իսրայելական հետախուզություն

Իսրայելական հետախուզության ղեկավար Ավիվ Կովախին հայտարարել է, որ սիրիական ապստամբներն արդեն վերահսկում են երկրի բնակավայրերի 2/3-ը: Նա նաեւ նշել է, որ ապստամբների շարքերում շատ արմատական իսլամիստներ կան եւ նրանց ազդեցությունը մեծանում է, այնպես որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո նրանք կարող են իրենց ուժերն ուղղել Իսրայելի դեմ, գրում է “1RRE.RU” կայքը: Սիրիան արդեն միասնական […]

Լիտվայի խորհրդարանում պաշտոնապես գրանցվել է Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խումբը

Ս.թ. մարտի 14-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասի նիստի ժամանակ պաշտոնապես հայտարարվեց Լիտվայի Հանրապետություն-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման մասին: Նիստը վարող փոխխոսնակ Վիտաուտաս Գապշիսը, որն ընթերցեց խմբի ստեղծման մասին հայտարարությունը, հրավիրեց լիտվացի խորհրդարանականներին միանալ նշված նախաձեռնությանը եւ հայտարարեց խմբի առաջին նիստի մասին: Ընդդիմադիր պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Աուդրոնիս Աժուբալիսը հայտարարեց, որ նման խմբի ստեղծումը հակասում է Սեյմասի կանոնադրությանը եւ վնասում է երկրի […]

Շփման գծի մոնիտորինգ

Մարտի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված