08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանի այցը Նիդերլանդեր բողոքի ալիք է բարձրացրել /ֆոտո/

Մարտի 21-ին  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հոլանդիայի այցի կապակցությամբ Հաագայի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Բողոքի մեծ ալիքը պայմանավորված էր վերջերս Էրդողանի կողմից թուրքական ծագում ունեցող Նիդերլանդներում ապրող երեխաների քրիստոնյա խնամակալ ընտանիքներին հանձնելու վերաբերյալ հնչեցրած վիրավորական արտահայտություններով: Խնդրի շուրջ մեծ քննարկում ծավալվեց հոլանդական հասարակության մեջ եւ մամուլում` կրկին անգամ շեշտադրելով մարդու իրավունքների առումով խայտառակ իրավիճակը Թուրքիայում: Նիդերլանդների կառավարության ու խորհրդարանի շենքերի մոտ ցույցերի ժամանակ […]

Սիրիայում առաջին անգամ ռումբ է պայթել մզկիթի ներսում /վիդեո/

Սիրիայում ահաբեկիչ-մահապարտն առաջին անգամ պայթեցրել է իրեն մզկիթում` սպանելով սունիթների ամենահայտնի քարոզիչներից մեկին, ով նախագահ Բաշար ալ-Ասադի վաղեմի կողմնակիցներից էր, եւ եւս 40 մարդու, գրում է “pravda.ru”-ն: Մուհամեդ Սաիդ Ռամադան ալ-Բութիի սպանությունը նշանակում է սիրիական նախագահին աջակցող եւս մեկ խմբի  տապալումը: Սունիթների մեծ մասը հանդես է գալիս Ասադին դեմ: Պայթյունի պահին 84-ամյա քարոզիչը եւ գիտնականը, […]

Ծաղկաձորում հանդիպեցին հայ, թուրք, հույն երիտասարդներըց

Մարտի 12-ից 19-ը Հայաստանի Ծաղկաձոր քաղաքը հյուրընկալեց 33 երիտասարդների Թուրքիայից, Հունաստանից և Հայաստանից: Երիտասարդները ժամանել էին Հայաստան` մասնակցելու Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ կազմակերպած “Ապաստան” երիտասարդական փոխանակման ծրագրին: Այն անցկացվում էր Եվրոպական Միության “Երիտասարդությունը Շարժման Մեջ” ծրագրի ֆինանսավորմամբ և ՀՀ Սպորտի և Երիտասարդության Հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ: Երիտասարդական փոխանակման ծրագրի հիմնական շեշտը դրված էր երեք երկրների երիտասարդների […]

Ջավախահայությունը` Իվանիշվիլի-Սաակաշվիլի սուր անկյան արանքում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, “Ջավախք” հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը “Հենարան”  մամուլի ակումբում կայացած ասուլիսին նկատեց, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակից հետո ջավախահայությունը սկսեց լուրջ սպասելիքներ ունենալ այդ ուժից, քանի որ Իվանիշվիլին խոստումներ էր տվել հայ համայնքին: “Արդյունքում վախի մթնոլորտը կոտրվեց, և այժմ հայերն ավելի ազատ են իրենց զգում: Բանտերից ազատվեցին բազմաթիվ մարդիկ`այդ […]

Օջալանը հանդես կգա Անկարայի հետ հաշտեցման մասին հայտարարությամբ

Բանտարկության մեջ գտնվող Քրդստանի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանն այսօր` մարտի 21-ին, կհայտարարի հրադադարի եւ Անկարայի հետ խաղաղ բանակցություններ սկսելու մասին, հաղորդում է “Hurriyet”-ը: Հայտարարությունը կընթրեցվի 2 լեզուներով` քրդերեն եւ թուրքերեն: Թերթը նշում է, որ այս հայտարարությունը պետք է որ կարեւոր քայլ հանդիսանա Անկարայի եւ քրդերի միջեւ 28 տարվա հակամարտությունը դադարեցնելու հարցում:  ՔԱԿ-ը զինված հակամարտություն […]

Ֆրանսիայում ստեղծվել է Բարեկամության շրջանակ ԼՂՀ-ի հետ

2013թ. մարտի 19-ին, Փարիզում Ֆրանսիայի Հանրապետության տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ քաղաքական գործիչներ, Խորհրդարանի պատգամավորներ եւ սենատորներ հայտարարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) հետ Բարեկամության շրջանակի ստեղծման մասին։ Այս կապակցությամբ  նրանք հանդես են եկել հատուկ հայտարարությամբ, որում բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների հետեւողական ջանքերը՝ ուղղված ազատ եւ ժողովրդավարական հասարակության կերտմանը, […]

Սաակաշվիլիի կուսակցությունը համաձայնել է կրճատել նախագահի լիազորությունները

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի “Միացյալ Ազգային շարժում” կուսակցությունը համաձայնվել է քվեարկել նախագահի լիազորությունների կրճատման համար: Այդ մասին “Trend” գործակալությանը հայտնել է հենց Սաակաշվիլին: Նա նշել է, որ հարկավոր է քվեարկություն անցկացնել` պարզելու համար` որքան ձայն է հարկավոր “Վրացական երազանք” կոալիցիային փոփոխություններն անցկացնելու համար: Որպեսզի սահմանադրության մեջ փոփոխություններ արվեն, հարկավոր է, որ դրա օգտին քվեարկի 150 […]

Մամեդյարովը` Երեւան-Վան չվերթի մասին

“Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը բազմիցս խոսել է Երեւանի եւ Վանի միջեւ ավիաչվերթների մասին”: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է “1NEWS.AZ”-ն: Նրա խոսքով` թուրք դիվանագետի հայտարարությունն Ադրբեջանն ընդունում է որպես Անկարայի պաշտոնական դիրքորոշում: “Ողեւորների ներկայությունը կամ բացակայությունն այլ հարց է”,-ընդգծել է նա: Նշենք, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշղուն հայտարարել էր, […]

Մամեդյարովը կհանդիպի Դավութօղլուի եւ Փանջիկիձեի հետ

Մարտի 28-ին Բաթումիում կհանդիպեն Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները: Այդ մասին Վրաստանի ԱԳ նախախար Մայա Փանջիկիձեի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է “АПА”-ն:  Մամեդյարովը նաեւ նշել է, որ վրացի գործընկերուհհու հետ քննարկել է 2 երկրների միջեւ հարաբերությունները` տնտեսական, էներգետիկ եւ այլ ոլորտներում:

Չեխիայի ԱԳ նախարարը հետաձգել է այցը Բաքու` հնչած քննադատությունների արդյունքում

Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հետաձգել է ապրիլին ծրագրված այցն Ադրբեջան, հաղորդում է “Orer.eu” կայքը: Չեխական  լրատվական գործակալությունները հայտնում են, որ համաձայն “Մարդը կարիքի մեջ” չեխական բարեգործական կազմակերպության տվյալների,  պատճառը Ադրբեջանի  վարչակազմի քննադատությունն է, որով Շվարցենբերգը հանդես եկավ  մարդու իրավունքների “Մեկ աշխարհ” կինոփառատոնի շրջանակներում Homo Homini մրցանակը հանձնելիս: Այս տարի այդ մրցանակը հանձնվեց ադրբեջանցի փաստաբան ու իրավապաշտպան Ինտիգամ Ալիեւին:  Իր ելույթի ժամանակ Շվարցենբերգը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի