15 ուսանող է զոհվել` Դամասկոսի Համալսարանի ռմբակոծման արդյունքում /վիդեո/
Դամասկոսի Համալսարանի 15 ուսանողներ զոհվել են ռմբակոծության արդյունքում: Սիրիական ԶԼՄ-ները մեղադրում են նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող ապստամբներին, հաղորդում է “BBC”-ն:
Ամենից շատ տուժել են ճարտարապետության մասնաճյուղը եւ ուսանողական ճաշարանը: Կոտրված են համալսարանի լուսամուտները, հատակին ամենուրեք արյուն է:
Դամասկոսի Համալսարանը գտնվում է Բարամկե թաղամասում: Նրանից ոչ հեռու են գտնվում ՊՆ-ը, պետական ԶԼՄ-ները եւ նախագահական նստավայրը:
Ապստամբները, որոնք փորձում են վերջ տալ Ասադների դինաստիայի կառավարման 4-րդ տասնամյակին, այս շաբաթ պայքարն ուժեղացրել են երկրի արեւելքում եւ հարավում` ձգտելով շարժվել դեպի Դամասկոս: Նրանք հայտարարել են Դամասկոսի համար պայքարի նոր փուլի մասին` զենքի նոր խմբաքանակ ստանալուց հետո:
Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011-ի մարտից: Այս ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով` զոհվել է ավելի քան 70 հազար մարդ: