01 Մարտի, Saturday, 2025
KFC

Վրաստանն իր շահերն ունի հարեւանների չլուծված հակամարտությունից. փորձագետ

“Վրաստանում քաղաքական պայքար է նախագահի եւ կառավարության միջեւ, ընդ որում  գերակշռությունը կառավարության եւ “Վրացական երազանք”-ի կողմն է”: Այդ մասին “Vesti.az”-ին հայտնել է միջազգային հարցերով Ռուսական խորհրդի փորձագետ Նիկիտա Մենդկովիչը:

Նա նշում է, որ Սաակաշվիլին խաղադրույք է դնում Ադրբեջանի կողմը, իսկ վարչապետ Իվանիշվիլին ավելի է կողմ է թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ հավասար համագործակցությանը, սակայն նրանցից ոչ մեկը հայամետ կամ ադրբեջանամետ չեն, պարզապես յուրաքնչյուրն ընտրում է Վրաստանի շահերի պաշտպանության իր մեթոդները:

Ընդ որում, նա ընդգծում է, որ Իվանիշվիլին ավելի հակված է Հայաստանի հետ համագործակցության ինտենսիվ զարգացմանը, իսկ Սաակաշվիլին` Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան առանցքի ստեղծմանը: “Սակայն հարկ է նշել, որ գործնականում Սաակաշվիլին երբեք էլ չի հրաժարվել Հայաստանի հետ համագործակցությունից”,-շեշտում է նա:

Մասնագետը մեկնաբանում է նաեւ Վրաստանի` ղարաբաղյան հակամարտության մեջ հետաքրքրված չլինելու փաստը: “Վրաստանը, ինչպես եւ ցանկացած այլ տարածաշրջանային երկիր, իր շահերն ունի հարեւանների չլուծված հակամարտությունից: Դա կապված է միջնորդության` ներառյալ նաեւ տնտեսական, ընդդիմադիր կողմի հետ մտերմանալու հավանական սպառնալիքի օգտագործման հետ` այս կամ այն երկրից արտոնություններ ստանալու նպատակով: Սակայն ավելի հեռանակային տեսանկյունից` տարածաշրջանում ռազմական հեռանկարով հակամարտությունը որեւէ մեկին ձեռնտու լինել չի կարող”,-նշում է մասնագետը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ