08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

“Ճանաչիր 1915-ի ցեղասպանությունը”. թռչող “message” ` Աբդուլլահ Գյուլին /վիդեո/

Շվեդիայում Հայկական Կազմակերպությունների Միությունը թռուցիկներ է պատրաստել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի համար, ով եռօրյա այցով ժամանել է Ստոկհոլմ: “Թուրքիա, ճանաչիր 1915-ի ցեղասպանությունը” գրառումով թռչող պաստառը 2 ու կես ժամ շարունակ ծածանվել է Ստոկհոլմի կենտրոնական մասերում` Շվեդիայի Թագավորական պալատում Գյուլի եւ թուրքական պատվիրակության մյուս անդամների ընդունելության ժամանակ:

Ուկրաինացի լրագրողին հաջողվել է փախչել գերությունից

Ուկրաինացի լրագրող Անհար Կոչնեւային հաջողվել է ինքնուրույն փախչել սիրիացի գրոհայիններից, որոնք նրան դեռեւս 2012-ի հոկտեմբերին էին գերի վերցրել, եւ թաքնվել լեռներում: 40-ամյա լրագրողի ազատագրման մասին լուրը հայտնի է դարձել նրա նախկին ամուսնու` Դմիտրի Պետրովի խոսքերից: Նա պատմել է, որ Կոչնեւան գրեթե 15 կմ է անցել, մինչեւ որ հասել է Սիրիայի կառավարական զորքերի կողմից վերահսկվող տարածքը: Նա արդեն […]

Ջավախքի վերականգնողական կենտրոնում տոն էր/ֆոտո/

 Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող վերականգնողական կենտրոնի սաները անակնկալ էին պատրաստել իրենց մայրերին՝ սեփական ձեռքերով պատրաստած շնորհավորական բացիկներ եւ ծաղիկներ: Երեխաները  բանաստեղծություններով արտահայտեցին իրենց սերն ու քնքշանքը ծնողների հանդեպ, որով հուզեցին մայրերին:Միջոցառմանը երեխաները պատրաստվել էին մեկ ամիս շարունակ: Վերականգնողական կենտրոնի սաներին օգնեցին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող “Պուրպիկ” տիկնիկային թատրոնի պատանի դերասանները: Ջավախքի […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մարտի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում:   ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի […]

ՄԹ-ը ԼՂ խնդրի լուծումը միայն խաղաղ ճանապարհով է տեսնում

Մարտի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ առավել քան քսանամյա դիվանագիտական հարաբերությունների պատմության արդյունքում կողմերի միջեւ համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրվել եւ կա երկկողմանի շահագրգռվածություն այն էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Ֆրեյզերը նշեց, որ գնալով աճում է […]

Հակակառավարական բողոքի ալիք Բաքվում. 60 ցուցարարներ ձերբակալված են

Նախօրեին Բաքվի ոստիկանությւոնը ձերբակալել  է ընդդիմության չարտոնված բողոքի ցույցի 60 մասնակիցներին, որոնք բողոքել են խաղաղ պայմաններում ադրբեջանական բանակում տեղի ունեցող մահվան դեպքերի դեմ, հաղորդում է “Кавказский узел”-ը: Ձերբակալվածների թվում են “Nida” երիտասարդական ընդդիմադիր շարժման ակտիվիստները, Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության երիտասարդկան թեւի ղեկավարը, “Մուսաֆաթ” երիտասարդական ընդդիմադիր կուսակցության անդամները, ինչպես նաեւ Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության երիտասարդական հանձնախմբի անդամները: […]

800 կրակոց` 7 օրում

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 800 կրակոց:  ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Վարդան Օսկանյանը Բունդեսթագի նախագահի հետ քննարկեց ղարաբաղյան խնդիրը

Այսօր Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնության Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ ինտեգրացիոն գործընթացը, դրանում Գերմանիայի դերը, Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված բարդ իրավիճակը եւ հնարավոր լուծումները: Պարոն Լամերթը հետաքրքրվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ զարգացումներով: Վարդան Օսկանյանը կարեւորեց Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական […]

Համանախագահները տարածաշրջան կայցելեն մարտի վերջին

Առաջիկայում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցելությունը տարածաշրջան: Եռանախագահները մարտ ամսվա չորրորդ շաբաթվա ընթացքում կլինեն Հայաստանում եւ Արցախում: Այսօր այս մասին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսի  հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ […]

ՄԱԿ-ի աշխատակիցներին գերի են վերցրել Սիրիայում

Իսրայելի եւ Սիրիայի սահմանի վրա գտնվող Գոլանյան բարձունքների տարածքում գրոհայինները գերի են վերցրել 21 ֆիլիպինցիներից բաղկացած ՄԱԿ-ի դիտորդական խմբին: Ֆիլիպինների կառավարությունն արդեն հաստատել է գերիների քաղաքացիությունը եւ պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց, հաղորդում է “BBC”-ն: Ինչպես տեղեկացրել է ՄԱԿ-ը, դիտրոդները Սիրիայի եւ Իսրայելի միջեւ հրադադարի համաձայնության մոնիթորինգ են անցկացնելիս եղել: ՄԱԿ-ի աշխատակիցներն արդեն մեկնել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի