08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ասադը մեղադրել է բրիտանական կառավարությանը

Սիրիական ընդդիմությանը հաջողվել է գրավել Հալեպի մոտ գտվող ոստիկանական ակադեմիայի “մեծ մասը”` համաձայն ընդդիմության ակտիվիստների տվյալների, հաղորդում է “Reuters”-ը: “Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհրդի” ներկայացուցիչերի խոսքով` 2 կողմն էլ լուրջ կորուստներ են ունեցել: Վերջին 8 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ զոհվածների թիվը 200 է, որից 120-ը Բաշար ալ-Ասադի զինվորներն են:  Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում […]

Ադրբեջանը դանդաղ մտնում է ‘’ադրբեջանական գարնան’’փուլ . Ռուբեն Սաֆրաստյան

Ադրբեջանը շատ դանդաղ, բայց մտնում է այսպես ասած` “ադրբեջանական գարնան” փուլ: Այնտեղ ընթանում են այնպիսի գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել Ալիեւների կլանի փլուզմանը: Այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունը ժողովրդին անընդհատ պահում է կիսապատերազմական վիճակում , ինչն աստիճանաբար հակակրանք է առաջացնում: Սաֆրաստյանի խոսքով, հնարավոր է […]

“Ղարաբաղ՝ ծիծաղասեր հայերի երկիր”

Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում լույս տեսած “Ղարաբաղ՝  ծիծաղասեր հայերի երկիր”(Karabach – das Land der lachenden Armenier) գիրքը արդեն մեծ տարածում ունի նաեւ մայրաքաղաք Բեռլինում: “Արցախը, որը կոչվում է նաեւ  Լեռնային Ղարաբաղ,  եղել է պատմական Հայաստանի մի մասը“, -սա գերմաներեն գրքի առաջին նախադասությունն է: Այն փաստագրական ու պատմական ակնարկ չէ, ոչ էլ ողբերգական տեսարաններ նկարագրող երկ: Այս […]

Շնորհակալություն ֆրանսիացի պատգամավորներին և սենատորներին

Ֆրանսահայ Nouvelles d’Armenie պարբերականի խնդրանքով Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունն արձագանքել է Ֆրանսահայ կազմակերպությունների կողմից անցկացված` Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ երկու ադրբեջանցիների սադրանքի առնչությամբ: Մամուլի ծառայության արձագանքը ներկայացնում ենք ստորև. “Հայաստանի դեսպանությունը դատապարտում է ֆիզիկական բռնությունը, որը մթագնեց Ազգային Ժողովում փետրվարի 26-ին կայացած ”Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագայի […]

Մեր հիմնական նպատակը Արցախի ժողովրդին ապագայի հեռանկարներ տալն է

Ֆրանսիացի պատգամավոր. “Ես խստագույնս դատապարտում եմ նմանօրինակ ստոր եւ անընդունելի վարվելակերպը, որը պատիվ չի բերում ոչ դրա հեղինակներին, ոչ էլ նրանց պատվիրատուներին”: Ֆրանսիական լրատվամիջոցներում հրապարակվել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի  “Հայաստան-Ֆրանսիա” պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի մամլո հայտարարությունը` փետրվարի 26-ին Հայ Դատի Գրասենյակի կողմից ֆրանսիական խորհրդարանում կազմակերպված “Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագայի հեռանկարները” խորագրով կոնֆերանսի կապակցությամբ: “Այդ կոնֆերանսը, որին […]

“Աստված ինձ հեռու պահի իմ թիկնապահներից”. Սաակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կտրականապես հրաժարվում է իրեն տրամադրվող Պետական հատուկ անվտանգության ծառայությունից: Նա հայտարարել է, որ իրեն ոչ մի թիկնազոր էլ պետք չէ` այն մեղադրանքներից հետո, որ ինքը միլիոններ է վատնում իր անվտանգության համար, հաղորդում է “Грузия-Online”-ը: Սաակաշվիլին լրագրողներին ցույց է տվել անվտանգության ծառայության 30 ավտոմեքենաները եւ հայտարարել, որ ինքն “այդ էժանագին PR-ի” կարիքը […]

ԱՄՆ պետքարտուղարը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ուրբաթ օրը պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա: Պետքարտուղարի պաշտոնում սա նրա առաջին ուղեւորության 5-րդ փուլն է, հաղորդում է “BBC”-ն: Քերրիի բանակցությունների գլխավոր թեման կլինի հակամարտությունը հարեւան Սիրիայում: Նախօրեին “Սիրիայի ընկերների” խմբի հետ Հռոմում կայացած հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ սիրիական ընդդիմությունը ամերիկյան կողմից 6 մլն դոլարի չափով օգնություն կստանա:  Օբամայի […]

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին որոշել է հաստատվել Թուրքիայում

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին որոշել է մշտական բնակություն հաստատել Թուրքիայում: Այդ մասին Այլիսլին հայտնել է թուրքական ԶԼՄ-ներին:  “Իմ ստեղծագործություններն այլեւս չեն տպագրվում, պիեսները չեն բեմադրվում, իմ հետագա կյանքն այստեղ անհնարին է դառնում: Ես որոշել եմ լքել հայրենիքս եւ հաստատվել եղբայրական Թուրքիայում, կարծում եմ` միայն այնտեղ կարող եմ ինձ հարմարավետ զգալ, սակայն դրա համար հարկավոր է […]

“Նավթով չես գնի ոչ հիշողություն, ոչ էլ մարդու իրավունքներ”. Վալերի Բուայեն` Բաքվին

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, ելույթ ունենալով խորհրդարանում, նախագահ Ֆրանսուա Օլանդին խնդրել է անհապաղ քայլեր ձեռնարկել ֆրանսիական հողի վրա ժխտողականության ցանկացած դրսեւորում դադարեցնելու համար: Այս մասին նա հայտարարել է` խոսելով փետրվարի 26-ին ֆրանսիական խորհրդարանում Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանն ադրբեջանական սադրանքին անդրադառնալով, հաղորդում է “Nouvelles d’Armenie”-ն: “Ես պահանջում եմ համապատասխան քայլեր ձեռնարկել, իսկ Կլոդ […]

Ադրբեջանը բողոքի նոտա է ներկայացրել Լիտվային` Ղարաբաղի հետ բարեկամության խումբ ստեղծելու համար

Լիտվայում Ադրբեջանի դեսպան Հասան Մամեձադեն Լիտվայի ԱԳՆ-ին բողոքի նոտա է ներկայացրել` այդ կերպ իր դժգոհությունը ներկայացնելով Լիտվայի խորհրդարանում “Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության” խումբ ստեղծելու կապակցությամբ, հաղորդում է “Regnum” գործակալությունը: “BNS” լիտվական գործակալությունը գաղտնիության պայմանով հրապարակել է Ադրբեջանի դեսպանի մեկնաբանությունները, որը պնդում է, թե “նման խորհրդարանական խումբ ստեղծելը բացասաբար կազդի Լիտվա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վրա”: “Մենք արտահայտել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի