18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարդան Օսկանյանը Բունդեսթագի նախագահի հետ քննարկեց ղարաբաղյան խնդիրը

Այսօր Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնության Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ ինտեգրացիոն գործընթացը, դրանում Գերմանիայի դերը, Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված բարդ իրավիճակը եւ հնարավոր լուծումները: Պարոն Լամերթը հետաքրքրվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ զարգացումներով:

Վարդան Օսկանյանը կարեւորեց Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը՝ հույս հայտնելով, որ Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ ներկայում ընթացող բանակցությունները այս տարվա ընթացքում կհասցվեն ավարտին, ինչը կամրագրի եւ անշրջելի կդարձնի Հայաստանի առավել խորքային ներգրավվածությունը եվրոպական ինտեգրացիոն գործընթացներում:

Հայաստանում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի պատճառների թվում Վարդան Օսկանյանը առանձնացրեց ընտրական համակարգի նկատմամբ հասարակության անվստահությունը եւ քաղաքական համակարգում հակակշիռների բացակայությունը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրին, Վարդան Օսկանյանն ընգծեց, որ առաջընթաց հնարավոր կլինի արձանագրել մի կողմից կայուն եւ լեգիտիմ քաղաքական համակարգի, մյուս կողմից՝ Ադրբեջանի առավել իրապաշտ եւ կառուցողական քաղաքականության պարագայում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ