24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Համանախագահները տարածաշրջան կայցելեն մարտի վերջին

Առաջիկայում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցելությունը տարածաշրջան: Եռանախագահները մարտ ամսվա չորրորդ շաբաթվա ընթացքում կլինեն Հայաստանում եւ Արցախում:

Այսօր այս մասին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսի  հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել համանախագահների` առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի շուրջ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ