08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Համանախագահներն Արցախում են

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Յան Քելլիին եւ նրանց ուղեկցող անձանց: Հանդիպման սկզբում նախագահ Սահակյանը ողջունել է ԱՄՆ համանախագահ Յան Քելլիին, մաղթել նրան հաջողություններ աշխատանքում՝ միաժամանակ բարձր գնահատելով նախկին համանախագահ Ռոբերտ Բրադկեի ներդրումը խաղաղ կարգավորման գործընթացում: Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ Բակո Սահակյանն […]

Եվրոպայի Խորհուրդը կոչ է արել Բաքվին հարգել մարդու իրավունքները

Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի Խորհրդի հանձնակատար Նիլ Մույժնիեկսը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում հետեւել եվրոպական չափանիշներին: Նա ընդգծել է, որ ժամանակն է, որ պաշտոնական Բաքուն խոստումներից անցնի իրական քայլերի` հիմնական քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների պահպանման ուղղությամբ, գրում է “golos-ameriki.ru”-ն: Իրավապաշտպանները մեղադրում են Ադրբեջանի կառավարությանը` ընդդիմադիր ելույթները ճնշելու եւ քաղաքական հակառակորդներին հետապնդելու մեջ: […]

25 զոհ, 100 վիրավոր. Իրաքում կրկին ահաբեկչություններ են

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում եւ նրա ծայրամասերում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով առնվազն 25 մարդ է զոհվել, մոտ 100 մարդ վիրավոր է, հաղորդում է “Reuters’-ը: Ահաբեկչությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ի` Իրաք ներխուժման 10-ամյա տարելիցի նախօրեին:  Պայթյունները տեղի են ունեցել հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում: Ռումբերը տեղադրված են եղել մեքենաների մեջ կամ դրված են եղել […]

Շեւարդնաձեն պահանջում է Սաակաշվիլիի հրաժարականը

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարել է, որ ինքը գործող նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին այլեւս ազդեցիկ քաղաքական գործիչ ի համարում: Այդ իսկ պատճառով նա կոչ է արել նախագահին հրաժարական տալ, գրում է “Взгляд”-ը: “Հավաստիացնում եմ ձեզ, Սաակաշվիլին արդեն այն գործիչը չէ, ով կարող է ազդել երկրի քաղաքական կուրսի վրա: Ես բազմիցս ասել եմ, որ չեմ ցանկանում […]

Սիրիական ընդդիմությունը վարչապետ է ընտրել

Սիրիական ընդդիմության առաջնորդներից մեկը դարձել է անցումային կառավարության վարչապետը` մի քանի տասնամյակ ԱՄՆ-ում բնակված, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Հասան Հիտոն, ով ընտրվել է մարտի 18-ին սիրիական ազգային կոալիցիայի նիստին: Նրա թեկնածության օգտին են քվեարկել 48 քվեարկողներից 35-ը, գրում է “МК.ru”-ն: Սիրիայի անցումային կառավարության վարչապետի թեկնածուների մեծ մասը աքսորում է գտնվում: Ընտրված վարչապետը կղեկավարի ապստամբների վերահսկողության տակ […]

Հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ

ԼՂՀ պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Տարոն Մարգարյանը` Շուշիին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում, պատվիրակության անդամների հետ այցելել է Արցախի մշակութային մայրաքաղաք  Շուշի: Շուշեցիների եւ Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանի ջերմ ընդունելությունից հետո, Տարոն Մարգարյանը վերջինի ուղեկցությամբ շրջել է Վազգեն Սարգսյանի անունը կրող հրապարակում, ծաղիկներ դրել Սպարապետի հուշարձանին եւ զրուցել բնակիչների հետ: Օգտվելով առիթից Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանը իր եւ շուշեցիների […]

Տարոն Մարգարյանը հանդիպեց Արցախի նախագահին

 Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահը, ողջունելով Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ հարաբերությունների զարգացման ընթացքն ու ընդլայնման եւ խորացման գործնական միտումները` կարեւորել է Երեւանի հետ բազմակողմանի համագործակցությունը՝ այն համարելով օգտակար թե Ստեփանակերտի, թե, առհասարակ, Արցախի համար: “Շատ կարեւոր է, որ Երեւան-Ստեփանակերտ համագործակցությունը չի […]

Նաեւ “Ժենգյալով հաց” փառատոն. Տարոն Մարգարյանը Ստեփանակերտում է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, քննարկել երկու մայրաքաղաքների միջեւ հարաբերությունների խորացման եւ փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Ողջունելով Տարոն Մարգարյանին՝ Սուրեն Գրիգորյանը նախ շնորհակալություն է հայտնել այցելության համար եւ նկատել, որ ԼՂՀ մայրաքաղաքը ամենասերտ եւ […]

Հայաստանը գերազանցել է Թուրքիային

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում հրապարակվել է ամենամյա “Մարդկային պոտենցիալի զարգացման ինդեքս-2013”-ը, որում Հայաստանն զբաղեցրել է 87-րդ տեղը, ինչն ամենացածր ցուցանիշն է հարեւան երկրների շարքում` բացառությամբ Թուրքիայի, որից Հայաստանն առաջ է 3 կետով: Ի դեպ, համեմատած նախորդ տարվա ցուցանիշի հետ` Հայաստանն իր դիրքերը զիջել է մեկ կետով, գրում է “Երկրամասը”: Այս տարվա զեկույցում, որը անվանվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի