08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սաակաշվիլիին հարցաքննության են կանչել

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, կարծես թե, լուրջ խնդիրներ ունի, գրում է “сегодня.ua”-ն: Վրաստանի նոր իշխանությունները չեն թողնում նախագահին հանգիստ քնել, չնայած նրան, որ Սաակաշվիլին նույնիսկ զիջումների գնաց նրանց` նախորդ շաբաթ ստորագրելով օրենքը, որն արգելում է իրեն ցրել խորհրդարանը եւ նոր կառավարություն ձեւավորել: Նոր գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է, որ նոր, “դեռեւս արձագանք չգտած” գործ […]

Ջավախքում նշվեց Հարության տոնը /ֆոտո/

Սբ Պատարագի ավարտին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը եկեղեցում ներկա հավատավոր ժողովրդին շնորհավորեց Սբ Հարության տոնի կապակցությամբ. “Այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ հոգեպես ամրություն: Թող հարության այս լուրը տնետուն թեւածի մեր ամբողջ Ջավախք լեռնաշխարհով՝ հույս ու հավատ պարգեւելով բոլորի հոգիներին”: Սուրբ Խաչ եկեղեցում Սբ Պատարագին ներկա էին տեղական եւ կենտրոնական […]

Մարտի 24-30-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 350 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

15 ուսանող է զոհվել` Դամասկոսի Համալսարանի ռմբակոծման արդյունքում /վիդեո/

Դամասկոսի Համալսարանի 15 ուսանողներ զոհվել են ռմբակոծության արդյունքում: Սիրիական ԶԼՄ-ները մեղադրում են նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող ապստամբներին, հաղորդում է “BBC”-ն: Ամենից շատ տուժել են ճարտարապետության մասնաճյուղը եւ ուսանողական ճաշարանը: Կոտրված են համալսարանի լուսամուտները, հատակին ամենուրեք արյուն է:  Դամասկոսի Համալսարանը գտնվում է Բարամկե թաղամասում: Նրանից ոչ հեռու են գտնվում ՊՆ-ը, պետական ԶԼՄ-ները եւ նախագահական նստավայրը: […]

Կիպրոսում այրել են Թուրքիայի դրոշը /վիդեո/

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում մի ֆրանսիացի զբոսաշրջիկ պարզել է Թուրքիայի դրոշը, ինչը վրդովվեցրել է կիպրոսցիներին, հաղորդում է թուրքական “Hurriyet”-ը:  Նրանք հարձակվել են ֆրանսիացու վրա` փորձելով պատժել նրան, ձեռքից խլել են դրոշը, պատռել այն եւ այրել: Երբ ոստիկանները զայրացած ամբոխի ձեռքից փրկել են ֆրանսիացուն եւ հարցրել` ինչու է դրոշը պահել, նա ասել է, թե պարզապես սիրում է Թուրքիայի […]

Հանուն Թուրքիայի ՄԱԿ-ը դավաճանում է ինքն իրեն

Այսօր հանրային խորհրդում քննարկում էր կազմակերպվել ՄԱԿ-ի տարածաշրջանային գասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու մասին: Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ մեզ համար դա ձեռնտու չէ և ընդունելի չէ նաև ՄԱԿ-ի տեսանկյունից:  Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանւ նկատեց, որ բացահայտ հակասություն կա ՄԱԿ-ի սկբունքների  և այս քայլի միջև: ՛՛Բացի այդ մեզ համար Թուրքիա մեկնելը դժվարություն է […]

Սաակաշվիլիի մոտ “քաղաքական իմպոտենցիա” են հայտնաբերել

“Միացյալ Ազգային շարժումը ոչինչ չի անում իր գոյությունը շարունակելու համար: Այն ոչ թե փորձում է իսկապես համախմբել հասարակությանը, այլ հակառակը` ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում”,-հայտարարել է Վրացական երկաթուղու դիտորդական խորհրդի նախագահի խորհրդատու Գիա Խուխաշվիլին` շարժման ղեկավար, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրելով “քաղաքական իմպոտենիցա”-ի մեջ: Նրա խոսքով` Սաակաշվիլիի վերջին գործողությունները նրան վերջնականապես համոզել են, որ […]

Ազնավուրը զսպվածության կոչ է արել Էրդողանին

Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը շվեյցարական “RTS” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններից: Նա հատուկ ասել է. “Պապիս տան վրա աչք չունեմ, չեմ էլ տեսել այդ տունը”: Շանսոնյեն նշել է, որ իր համար կարեւորն այն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը եւ ճանաչի ցեղասպանությունը` միաժամանակ շեշտելով, որ իր համար նշանակություն […]

Վրաստանն իր շահերն ունի հարեւանների չլուծված հակամարտությունից. փորձագետ

“Վրաստանում քաղաքական պայքար է նախագահի եւ կառավարության միջեւ, ընդ որում  գերակշռությունը կառավարության եւ “Վրացական երազանք”-ի կողմն է”: Այդ մասին “Vesti.az”-ին հայտնել է միջազգային հարցերով Ռուսական խորհրդի փորձագետ Նիկիտա Մենդկովիչը: Նա նշում է, որ Սաակաշվիլին խաղադրույք է դնում Ադրբեջանի կողմը, իսկ վարչապետ Իվանիշվիլին ավելի է կողմ է թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ հավասար համագործակցությանը, սակայն նրանցից […]

ՄԱԿ-ն իր աշխատակիցներին էվակուացնում է Սիրիայից

Այն բանից հետո, երբ Դամասկոսի այն հյուրանոցը, որտեղ բնակվում են ՄԱԿ-ի աշխատակիցները, հայտնվեց գրոհայինների տեսադաշտում, միջազգային կազմակերպության ղեկավարությունը որոշեց իր անձնակազմին էվակուացնել Սիրիայից: Երկրից կհեռանան 100 աշխատակիցներից 50-ը, հաղորդում է “Reuters”-ը: Մյուս աշխատակիցներին հանձնարարվել է աշխատել տնից, մինչեւ որ նոր հրամաններ կլինեն: Նշենք, որ գրոհայինների կրակոցների հետեւանքով վնասվել էր ՄԱԿ-ի ավտոմեքենան: Կազմակերպության ներկայացուցիչ Մարտին Նեսիրսկիիի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի