13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Չեխիան, ինչպես եւ ԵՄ մյուս անդամները, աջակցում է համանախագահների ջանքերին. Է. Նալբանդյան

Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հետ համատեղ մամլո ասուլիսում չեխական “MF DNES” թերթը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց, թե ինչպես կարող է Չեխիան օգնել Հայաստանին հարեւանի հետ բարդ հարաբերություններում:  “Չեխիան լինելով Եվրամիության անդամ, ինչպես եւ Եվրամիությունը ու Եվրամիության մյուս անդամները, աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Մինսկի խմբի համանախագահների […]

Սաակաշվիլիին մտադիր են պատասխանատվության ենթարկել 2008-ի պատերազմի համար

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել հետաքննություն սկսելու նախաձեռնությամբ, որը կորոշի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պատասխանատվությունը` 2008-ի պատերազմի համար, տեղեկացնում է  “Libération”-ը: Ֆրանսիական թերթը գրում է, որ այդ պատերազմում Վրաստանը պարտվել է, Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, որոնք Թբիլիսին այսպես թե այնպես չի վերահսկում արդեն 20 տարի: Իվանիշվիլին կարծում է, որ “պատերազմի թեման […]

Սիրիայի ապագան կորոշվի Ստամբուլում. Դավութօղլու

Ապրիլի 20-ին Ստամբուլում կկայանա “Սիրիայի ընկերների” հերթական հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն երկրի ապագան եւ իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ քայլերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է “Anadolu” գործակալությունը: Նա նշել է, որ հանդիպմանը կմասնակցի նաեւ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին, որի հետ հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն արդեն քննարկել է հանդիպման մանրամասները: Սպասվում է, […]

ԱՄՆ-ի Մեն նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ-ի Մեն նահանգի Սենատը եւ ներկայացուցիչների պալատը համատեղ բանաձեւ են ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին եւ կոչ են արել նախագահ Բարաք Օբամային եւ կոնգրեսին ճանաչել ԼՂՀ անկախությունը եւ ինքնորոշումը, գրում է “Երկրամասը”: Բանաձեւում նախագահին եւ Կոնգրեսին նաեւ կոչ է արվում աջակցել “միջազգային հանրության ջանքերին` ուղղված  ստրատեգիական նշանակություն ունեցող այդ կարեւոր տարածաշրջանում կայուն եւ […]

ԼՂ ԱԳՆ հայտարարությունը` Մարաղայի կոտորածի 21-րդ տարեդարձի կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը դարձավ Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության բռնի ճնշման քաղաքականության շարունակությունը, հարուստ է  խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների աղաղակող փաստերով: Ամենաողբերգական դրվագներից մեկն է հանդիսանում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչների կոտորածը, որն իրագործվել է 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից: Մարաղայի արյունահեղ դեպքերն, անկասկած, ռազմական հանցագործություն […]

Մարաղայի կոտորածից անցել է 21 տարի. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում /վիդեո/

1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանցի հազար զինվոր` 20 զրահամեքենաների ուղեկցությամբ, ներխուժեցին Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող Մարաղա գյուղը: Պաշտպանական ուժերը` 60 հոգով, տեսնելով, որ չեն կարողանա դիմադրություն ցուցաբերել, նահանջեցին` նախապես զգուշացնելով բնակչությանը, որի մեծ մասը լքեց գյուղը: Հաջորդ օրը, երբ հայերը կրկին ետ գրավեցին գյուղը, հայտնաբերեցին 43 խաղաղ բնակչի դիակ` գլխատված կամ աղավաղված դեմքերով: Մեկ շաբաթվա  ընթացքում նոր […]

Էդվարդ Նալբանդյանը Սլովակիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը /ֆոտ/

Ապրիլի 10-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակի հանդիպումը: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ սլովակ գործընկերոջ այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը։ Նա կարեւորեց, որ նախարար Լայչակին ուղեկցում է սլովակ գործարարների պատվիրակությունը եւ արդեն […]

Ալիեւին “վտարել են” Մեխիկոյից

Մեխիկոյում գտնվող Հեյդար Ալիեւի արձանը կտեղափոխեն Ադրբեջանի դեսպանատուն: Մեքսիկական “Milenio” հեռուստաալիքի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Միգել Իդալգո շրջանի ղեկավար Վիկտոր Հյուգո Ռոմոն: Վերջինիս խոսքով` այն վայրը, որտեղ տեղադրվել էր արձանը, հարմար չէր դրա համար: Ալիեւի արձանը Մեխիկոյի գլխավոր զբոսայգիներից մեկում տեղադրվեց 2012-ի օգոստոսին, ինչը քաղաքի բնակիչների դժգոհությունն առաջացրեց: Ադրբեջանը քաղաքի 2 զբոսայգիների վերակառուցման վրա 5 մլն դոլար […]

Համանախագահներն ամփոփել են այցերը տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, ժակ Ֆորը, Իեն Քելլին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, մարտի 18-22-ը եւ  ապրիլի 1-6-ը այցելեցին տարածաշրջան եւ շարունակեցին աշխատել կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խնդրում խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ: Ապրիլի 9-ին համանախագահները Վիեննայում հանդիպել են ԵԱՀԿ դեսպաններին:  Մարտի 21-ին երեւանում նրանք հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի