13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայերը չլքեցին Լիբանանը, ինչպես որ հիմա չեն լքում Սիրիան. Բաշար ալ Ասադ

Լիբանանի տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը բարձր  է գնահատել Սիրիայի հայերի նվիրվածությունը, որոնք չեն լքում երկիրը նույնիսկ ներկայիս քաղաքացիական ճգնաժամի ժամանակ, հաղորդում է լիբանանյան “Աս-Սաֆիր” հեռուստաընկերությունը: Խոսելով ազգային փոքրամասնություններից` Ասադը նշել է, որ հայերը կարողացան ինտեգրվել սիրիական հասարակության մեջ եւ այժմ դրա մի մասն են կազմում: Նա հիշեցրել է հայերի […]

Իրանը բարձրաձայն դատապարտում է Հայոց ցեղասպանությունը

Իրանի խորհրդարանի փոխխօսնակ Աբութորաբիի կողմից գործընկերների, պետական պաշտօնատարների, քաղաքական ու մտաւորական պարսիկ շրջանակների ներկայութեամբ Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթի բարձրաձայնումը բնութագրելի է որպէս աննախընթաց.- 1 – Զբաղեցնող հանգամանքի մակարդակի առումով,   2- Քաղաքական (արտաքին) պահի եւ մասնաւորապէս Իրան-Թուրքիա ոչ այնքան ջերմ փոխյարաբերութիւնների առումով:   Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի միջոցով ամենամեայ կարգով պարսիկ բարեկամների ու պաշտօնական լսարանի համար […]

ԱՄՆ-ը Իրանին “շատ հստակ ազդանշան է տվել”. Պենտագոն

Վերջին ժամանակներում ամերիկյան զենքի` Իսրայելին կատարած վաճառքի ամենախոշոր պայմանագիրը  “շատ լավ ազդանշան” է Թեհրանի համար` վերանայելու իր քաղաքականությունը եւ հրաժարվելու իր միջուկային ծրագրերից: Նման դիրքորոշում է հայտնել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, հաղորդում է “France 24”-ը: Պենտագոնի ղեկավարի վեցնօրյա մերձավորարեւելյան շրջագայությունն սկսել է Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում: Նրա այցի հիմնական պատճառը տարածաշրջան ավելի քան 10 մլրդ արժողությամբ […]

Իսրայելը Թուրքիայից ռազմաբազա է խնդրում

Բրիտանական  “Sunday Times” թերթը տեղեկություն է տարածել, որ այսօր` ապրիլի 22-ին, ռազմական բանակցություններ կսկսեն Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ: Իսրայելն իբր թե ցանկանում է Թուրքիայի տարածքում զարգացած հակահրթիռային բազա ստեղծել` Իրանի միջուկային օբյեկտների վրա գրոհելու նպատակով: Իսրայելի վարչապետի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յակով Ամիդրորը թուրքերին կառաջարկի առաջնակարգ հրթիռներ եւ դիտարկման բարձրակարգ տեխնոլոգիաներ` փոխարենը իրավունք ստանալով օգտագործել Անկարայից […]

Թեժ մարտեր Սիրիայում. մայրաքաղաք Դամասկոսն ազատագրված է /վիդեո/

Սիրիական կառավարական ուժերը ապստամբների զորքերին դուրս են մղել մայրաքաղաք Դամասկոսի տարածքից: Սիրիական ապստամբների ներկայացուցիչները հայտնել են, որ թեժ մարտերի հետեւանքով ավելի քան 80 մարդ է զոհվել, այդ թվում` կանայք եւ երեխաներ: Ինչպես նշել է սիրիական “SANA” տեղեկատվական գործակալությունը, “կառավարական զորքերը լուրջ կորուստներ են պատճառել ահաբեկիչներին”: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է 2011-ի մարտից: Այս ընթացքում շուրջ […]

Ապրիլի 14-ից 20-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Առաջնագծի ողջ երկայնքով հայ […]

Ի՞նչ էր անելու Սաակաշվիլին 44 ոչխարը, որոնց գնել էր

Վրաստանի խորհրդարանի գործընթացային հարցերի եւ կանոնակարգերի հանձնախմբի նախագահ Իրինա Իմերլիշվիլին  Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ծախսերի մասին տվյալները “շոկային” է անվանել: Նախագահի “անձնական թիկնազորի կարիքներ”-ի հոդվածի ներքո “գաղտնի” հսկայական գումարներ են գրվել, գրում է “ohrana.ru”-ն: Իմերլիշվիլիի խոսքով` այդ տվյալների հրապարակումը հնարավոր է դարձել միայն այն բանից հետո, երբ երկրի ղեկավարի անվտանգության վերահսկողությունն անցել է նոր կառավարությանը: […]

Մահ բանակում

Ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել եւ տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը:  

Ամերիկացուն ձերբակալել են Թուրքիայում քարեր հավաքելու համար

Ամերիկացի զբոսաշրջիկին, ով Թուրքիա է ժամանել կնոջ հետ հանգստանալու, ձերբակալել են լողափի քարեր հավաքելու եւ պատմական նմուշները երկրից հանելու փորձի համար, գրում է”pravda.ru”-ն: Ամերիկացի Ջեյսոն Դեմենտին ձերբակալել են Անթալիայի օդանավակայանի մաքսատանը, երբ պարզվել է, որ նրա մոտ գտնվող 2 քարերը, որոնք նա հավաքել է Միջերկրական ծովի ափերին, Թուրքիայում մշակութային կոթողներ են համարվում: Ձերբակալությունից հետո նրան […]

ՄԱԿ-ի ԱԽ-ը մեղադրում է Սիրիային, Սիրիան` Իսրայելին

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար ալ-Ջաաֆարին մեղադրել է Իսրայելին իր երկրում գտնվող իսլամիստական խմբավորումներին աջակցելու մեջ` սիրիական գործող կառավարությունը տապալելու նպատակով: Մեղադրանքները հնչել են նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի վերաբերյալ լսումների ժամանակ, գրում է “zman.com”-ը: “Իսրայելը համագործակցում է ահաբեկչական խմբավորումների հետ` թույլ տալով զինված խմբերին հատել օկուպացված սիրիական Գոլանյան լեռները, իսրայելական հիվանադանոցներում բուժում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի