14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում ավտոբուսն ընկել է լիճը. կան զոհեր

Թուրքական Կայսերի նահանգում ավտոբուս է ընկել Չամլիջա լիճը: Ողբերգության արդյունքում 5 մարդ է զոհվել, առնվազն 30-ը վիրավոր են, հաղորդում է “РИА Новости”-ն: Միջադեպի պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն տեղի ոստիկանությունը կարծում է, որ վարորդը կարող է քնած լինել ղեկին:  Ներկայումս դեպքի վայրում են գտնվում “շտապ օգնության” եւ հրշեջ մեքենաները: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցները:

2 երեխա է զոհվել Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 2 երեխա է զոհվել, հաղորդում է “РИА Новости”-ն: Մի քանի մարդ վիրավոր է, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: Դեպքի մանրամասները` եւս: Պայթյունը տեղի է ունեցել Մախաչկալայի կենտրոնական շուկայի մոտ:

Դամասկոսում 13 մարդ հզոր պայթյունի զոհ է դարձել /վիդեո/

Դամասկոսի մարդաշատ վայրերից մեկում` առեւտրական Մարջա հրապարակում, այսօր հուժկու պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով 13 մարդ զոհվել, 70 մարդ վիրավոր են, տեղեկացնում է Սիրիական հեռուստաընկերությունը: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով` պայթել է ներքին գործերի նախարարության հին շենքի մոտ կանգնեցրած ավտոմեքենան: Ներկայումս այնտեղ միգրացիոն ծառայությունն է: Պայթյունի վայրից մի քանի մետր այն կողմ էլ գտնվում է իրանյան […]

Իսրայելի ավիահարվածի արդյունքում 1 պաղեստինցի է զոհվել

Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցրած ավիահարվածի հետեւանքով մեկ պաղեստինցի է սպանվել, եւս մեկը վիրավոր է, տեղեկացնում է BBC”-ն: Սա առաջին նմանատիպ ավիահարձակումն է` 2012-ի նոյեմբերին տեղի ունեցած ութօրյա պատերազմից հետո:  Իսրայելական զինծառայողները հաստատել են հարձակման փաստը: Ավիահարվածից 2 օր առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն զգուշացրել էր, որ Իսրայելը հզոր ռազմական հարված է պատրաստում` ի պատասխան […]

Իվանիշվիլիի կողմնակիցներն այրել են Սաակաշվիլիի նկարը /վիդեո/

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի կողմակիցները ներխուժել են նախագահ Միխեիլ Սաակշվիլիի կողմնակիցների գրասենյակը եւ տակնուվրա արել այն, գրում է “Zakon.kz” կայքը: “Վրացական երազանք”-ի ներկայացուցիչները ներխուժել են Իմերիթի շրջանում գտնվող “Միացյալ Ազգային շարժում” կուսակցության պատգամավոր Դավիդ Ճավճանիձեի գրասենյակ, պահանջել են ազատել շինությունը, որից հետո պատից պոկել են Սաակաշվիլիի նկարը եւ այրել այն նացիստական շարժման խորհրդանշանի հետ: “Սաակաշվիլին […]

Նոր պատմավեպ` “Շուշեցու հիշատակարանը” /վիդեո/

Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ հրապարակախոս Բակուր Կարապետյանի  “Շուշեցու հիշատակարանը”  պատմավեպի շնորհանդեսը: Գիրքը գրել է Բակուր Կարապետյանը:  “Սա մի համընդհանուր գործ է: Շնորհակալություն Չափար գյուղի բոլոր այն մարդկանց, ում փայլուն հիշողության շնորհիվ կարողացա ստանալ այս պատմավեպը: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում պատմավեպի գլխավոր հերոս Ռուբեն Սարգսյանին”,-ասաց նա: Գրքում զետեղված են 1910-1960-ական թվականների փաստացի իրադարձությունները պատմավեպի ժանրում: “Պատմավեպի հիմքում […]

Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր բուն նպատակին. “Օղակ” ռազմական գործողության 22-րդ տարելիցն է լրացել

“Օղակ” ռազմական գործողությունը, որը 1991թ․ ապրիլ-մայիս ամիսներին իրականացվել է Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից, ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ, առանձնակի տեղ է զբաղեցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  պատմության մեջ ոչ միայն իր մասշտաբներով, այլեւ՝ հետեւանքներով։ Ադրբեջանական իշխանությունների եւ ԽՍՀՄ որոշ ղեկավարների հանցավոր  համաձայնությամբ իրականացված “Օղակ” գործողության արդյունքում հայաթափվեցին եւ ավերվեցին Հյուսիսային Արցախի, Շահումյանի, Հադրութի եւ Շուշիի […]

“Al Jazeera”-ի հեռարձակումը դադարեցրել են “բռնություն քարոզելու” պատճառով

Իրաքի իշխանությունները չեղյալ են հայտարարել 10 արբանյակային հեռուստաընկերությունների հեռարձակման թույլտվությունը, այդ թվում` Քաթարի “Al Jazeera” հեռուստաընկերության, հաղորդում է “BBC”-ն: Չինովնիկների խոսքով` դրա համար պատճառ է հանդիսացել եթերով “բռնություն քարոզելը”: Հաղորդակցության եւ լրատվամիջոցների իրաքյան հանձնախմբի հայտարարության մեջ ասվում է, որ “Al Jazeera“-ն եւ մի շարք այլ հեռուստաընկերություններ եթերում “չափազանցնում”, ինչպես նաեւ “օրենքը խախտելու եւ իրավապահ մարմինների […]

Մահափորձ` վարչապետի դեմ

Դամասկոսում հարձակվել են Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալկիի վրա: Անհայտ անձինք ռումբ են պայթեցրել ալ-Հալկիի ավտոշարասյան մոտ: Պայթյունի արդյունքում զհովել է վարչապետի թինկապահը, հաղորդում է “AFP”-ը: Լիբանանյան  “Ալ-Մայադին” հեռուստաալիքի տվյալներով` 6 մարդ է զոհվել: “Reuters”-ի հաղորդմամբ` պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի կենտրոնում գտնվող Մեզե թաղամասում: Գործակալության տվյալներով` պայթյունի թիրախը հենց վարչապետն է եղել եւ, ամենայն հավանականությամբ, […]

Պարզվեց` դա ոչ թե “նոկաուտ” էր, այլ “նոկդաուն”. Սաակաշվիլի

“Ազգային Միացյալ շարժումը” Վրաստանում նախորդ տարվա աշնանը կայացած ընտրություններից ի վեր “լուրջ նոկդաուն” է ապրել”,-խոստովանել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, սակայն նրա խոսքով` պարզվեց, որ դա “նոկաուտ” չէր, եւ կուսակցությունը աստիճանաբար ոտքի է կանգնում: Այս հայտարարությունը Սաակաշվիլին հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Նախագահի խոսքով` ապրիլի 19-ին կայացած լավ կազմակերպված ակցիաները եւ միջանկյալ ընտրությունները, որոնցում “Միացյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի