09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Լրագրողին ձերբակալել են նախագահին վիրավորելու համար

Թուրքական կոմունիստական թերթի լրատվական բաժնի խմբագիր Ալի Օրնեկին ձերբակալել են` նախագահին վիրավորելու համար, գրում է “Today’s Zaman”-ը: Նրան դատապարտել են 14 ամսվա պայմանական ազատազրկման` սպառնալով, որ պատիժը կարող է իրական դառնալ, եթե լրագրողը նման բան կրկնի առաջիկա 5 տարում: Խմբագրին դատապարտել են  “Itusozluk” կայքում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի անվան համալսարանի վերաբերյալ թողած մեկնաբանության համար: Նա գրել […]

Հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 24-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԱՄՆ-ը համոզված է` Սիրիան քիմիական զենք է օգտագործել

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել  է, որ Սիրիայի իշխանություններն ամենայն հավանականությամբ, օգտագործել են քիմիական զենք: Նման եզրակացության է եկել ամերիկյան հետախուզությունը, հաղորդում է “Associated Press”-ը: Ընդ որում, ամերիկյան հետախուզությունը դեռեւս համոզված չէ իր իսկ պնդման մեջ, սակայն նրանք շարունակում են հայտարարել, որ Բաշար ալ-Ասադի կառավարությունն ամեն դեպքում դիմել է միջուկային զենքի սահմանափակ կիրառման: ԱՄՆ […]

“Ես ամեն ինչ կարող եմ լինել, բայց ոչ ադրբեջանցի”.

Ադրբեջանցի գրող Նաթիգ Ռասուլզադեն հանդես է եկել ադրբեջանական ծագումով հայտնի գրող Էդուարդ Բագիրովի գրառման քննադատությամբ: Հիշեցնենք, որ Բագիրովն իր բլոգում ցավակցական խոսքեր էր հղել հայ ժողովրդին` Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: Անձամբ ծանոթ չլինելով Բագիրովի հետ` Ռասուլզադեն որոշել է “եզրակացություններ անել” նրա խոսքերից` շեշտելով, որ նման մարդը չի կարող լինել ադրբեջանցի` ոչ “մոսկովյան”, ոչ “Բաքվի” եւ ոչ էլ “թուրքմենական”: “Ադրբեջանցու ազգանուն կրելը դեռեւս […]

Թուրք մտավորականը ծնկի բերեց Հացպանյանին. արտասվեցին, դահլիճն էլ արտասվեց…/վիդեո/

Թուրքիայի ՛՛Ազատ համալսարանի՛՛ հիմնադիր, մտավորական, հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող հրապարակախոս Ալիսայիդ Չէթինօղլուն Երեւանում է: Թուրք մտավորականը տարիներ շարունակ պայքարել և շարունակում է իր հայրենիքում՝ Թուրքիայում հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը: Այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում ելույթ ունենալով` նա նշեց, որ եղեռնը հայ ազգի ամենամամեծ ողբերգությունն է: Հայ ժողովրդի իրավունքը ոտնահարվել է, և նա պայքարում է […]

Ադրբեջանցի գրողը ցավակցել է հայերին` Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ադրբեջանցի գրող Էդուարդ Բագիրովն իր բլոգում ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին: “Մոսկվայաբնակ ադեկվատ ադրբեջանցիների անունից իմ ցավակցությունն եմ հայտնում հայ ժողովրդին` 1915-ին Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության տարելիցի կապակցությամբ”,-գրել է Բագիրովը:

Սիրիական կառավարությունը քիմիական զենք է օգտագործել. իսրայելական հետախուզություն

Սիրիական կառավարական զորքերը քիմիական զենք են օգտագործել զինված ապստամբների դեմ եւ ոչ մեկ անգամ, հայտարարել է իսրայելական հետախուզության ներկայացուցիչ, գեներալ Իթայ Բրունը, տեղեկացնում է “Ամերիկայի ձայն”-ը: Նա պնդում է, որ լուսանկարներ ունի, որոնցում սպանված ապստամբների բերաններից փրփուր է թափվում, իսկ բիբերը լայնացած են, ինչը թունավոր գազից մահացած լինելու դեպքում է լինում: “Որքանով որ ես գիտեմ, […]

Մենք շարունակելու ենք Թուրքիայի հասարակությանը պատմել ճշմարտության մասին. Ռագըփ Չարաքօլու

Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ “Բելգեն“ հրատարակելու է մի շարք աշխատություններ“, – այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնել է թուրք իրավապաշտպան, “Բելգե“ հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքոլուն: “Չնայած թուրքական իշխանությունների ճնշումներին` մենք շարունակելու ենք լուսավորել Թուրքիայի հանրությանը, պատմել ճշմարտության մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել առաջին աշխարհամարտի տարիներին“,-նշում է Զարաքոլուն: Թուրք իրվապաշտպանը հավելում է, որ իրենց […]

ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքը ճանաչել է ԼՂ անկախությունը

ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքը դարձավ առաջին քաղաքը Կալիֆորնիայում, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ֆրեզնոյի քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է էթնիկապես եւ պատմականորեն հայկական տարածք` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ինչպես նաեւ, սույն բանաձեւը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին ճանաչումը ձեւակերպել պաշտոնապես: Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի մշտական ենրկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը իր […]

Հայոց կաթողիկոսների հայտարարությունը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը հայտարարությամբ են հանդես եկել` Թուրքիայից պահանջնելով վերադարձնել հայապատկան եկեղեցիներն ու եկեղեցապատկան տարածքները: ”2015 թ. հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության: 1915 թ. ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան մեկուկես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի