10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Իվանիշվիլիի կողմնակիցներն այրել են Սաակաշվիլիի նկարը /վիդեո/

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի կողմակիցները ներխուժել են նախագահ Միխեիլ Սաակշվիլիի կողմնակիցների գրասենյակը եւ տակնուվրա արել այն, գրում է “Zakon.kz” կայքը:

“Վրացական երազանք”-ի ներկայացուցիչները ներխուժել են Իմերիթի շրջանում գտնվող “Միացյալ Ազգային շարժում” կուսակցության պատգամավոր Դավիդ Ճավճանիձեի գրասենյակ, պահանջել են ազատել շինությունը, որից հետո պատից պոկել են Սաակաշվիլիի նկարը եւ այրել այն նացիստական շարժման խորհրդանշանի հետ:

Սաակաշվիլին ստեղծել է այս ավազակախումբը, որպեսզի վախեցնի, ձերբակալի, ծեծի ենթարկի”,-հայտարարել է միջադեպի մասնակից Նաիրա Չիկվաշվիլին, ում վերջերս ծեծել են անհայտ անձինք:

Հիշեցնենք, որ 2012-ի աշնանը կայացած ընտրություններում “Վրացական երազանք”-ի հաղթանակից հետո նախագահի կողմակիցները զանգվածային քննադատությունների են ենթարկվել: Նրանց դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել կոռուպցիայի մեղադրանքներով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ