06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր բուն նպատակին. “Օղակ” ռազմական գործողության 22-րդ տարելիցն է լրացել

“Օղակ” ռազմական գործողությունը, որը 1991թ․ ապրիլ-մայիս ամիսներին իրականացվել է Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից, ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ, առանձնակի տեղ է զբաղեցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  պատմության մեջ ոչ միայն իր մասշտաբներով, այլեւ՝ հետեւանքներով։

Ադրբեջանական իշխանությունների եւ ԽՍՀՄ որոշ ղեկավարների հանցավոր  համաձայնությամբ իրականացված “Օղակ” գործողության արդյունքում հայաթափվեցին եւ ավերվեցին Հյուսիսային Արցախի, Շահումյանի, Հադրութի եւ Շուշիի շրջանների երկու տասնյակից ավելի գյուղեր։ Այն դադարեցվեց միայն մեկ ամիս անց՝ մայիսին, ԽՍՀՄ ներսում եւ նրա սահմաններից դուրս ստացած լայն արձագանքի եւ դատապարտման շնորհիվ։

Սակայն, պատերազմի թափանիվն արդեն գործի էր դրվել։ Գործողությունը, որն առանձնանում էր դաժանությամբ եւ մարդու իրավունքների  զանգվածային  խախտումներով, կտրուկ բարձրացրեց տարածաշրջանում լարվածության մակարդակը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ սկիզբ դնելով ԼՂՀ դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային։

Այնուհանդերձ Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր բուն նպատակին՝ ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը եւ ճնշել նրա ինքնորոշման օրինական ձգտումը։ Ավելին, “Օղակ” գործողությունը ամրապնդեց Արցախի ժողովրդի վճռականությունը պայքարել իր իրավունքների եւ ազատությունների համար։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ