13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Պայթյուն Իրաքում. զոհերի թվում երեխաներ կան /վիդեո/

23 մարդ զոհվել եւ տասնյակները վիրավոր են Իրաքի մայրաքաղաք Բաղդադի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Զոհվածների մեջ առնվազն 3 երեխա կա, տեղեկացնում է “MK.RU”-ն: Պայթյունն իրականացրել է ահաբեկիչ-մահապարտը: Դեռեւս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչության համար:

Դիմում Վրաստանի խորհրդարանին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Մենք, ներքոստորագրյալ Վրաստանի հայ համայնքի աշխարհիկ եւ կրոնական կազմակերպություններս, հանուն արդարության եւ ժողովրդավարական արժեքների նվիրվածության, կոչ ենք անում, միանալ աշխարհի քաղաքակիրթ հասարակության նախաձեռնություններին եւ Վրաստանի խորհրդարանումկազմակերպել քննարկում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ» – ասվում է դիմումում, որը Վրաստանի հայկական աշխարհիկ եւ հոգեւոր կազմակերպությունները ներկայացրել են Վրաստանի խորհրդարան: «1915-1923 թթ. վերոնշյալ ծրագրի […]

ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին կհանդիպեն հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունները

ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանի շրջանակներում նախտեսվում է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, տեղեկացնում է “АПА”-ն: Նա հաստատել է, որ ադրբեջանական պատվիրակությունը մտադիր է հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի շրջանակներում: Նրա խոսքով` նախատեսվաում են հանդիպումներ ինչպես պատվիրակության ղեկավարների, այնպես էլ ամբողջ կազմի հետ: ԵԽԽՎ […]

“Թուրքիան մեզ հետ ԼՂ խնդրի կարգավորման շուրջ համագործակցությունն է քննարկում. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ելույթ ունենալով պետդեպարտամենտի 2014-ի բյուջեի քննարկմանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծ դեր է խաղում կոնֆլիկտային տարածաշրջանում գտնվող իր 2 դաշնակիցների` Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների հարթման հարցում: Ինչպես հաղորդում է “APA”-ն, նա Թուրքիային բնորոշել է որպես պետություն, որն ԱՄՆ-ի հետ սերտորեն համագորածկցում է մի քանի ուղղություններով, ինչպես նաեւ նշել է, որ […]

Վրաստանը միտումնավոր է պարտվել պատերազմում. ամերիկացի քաղաքագետ

Ամերիկացի լրագրող եւ քաղաքագետ Ջեֆրի Սիլվերմանը, ով 2001-2003-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդականն էր, պնդում է, որ 2008-ի օգոստոսին Վրաստանը կարող էր հաղթել պատերազմում, սակայն միտումնավոր չի արել դա: Այդ մասին նա հայտնել է վրացական “Квела сиахле” թերթին տված հարցազրույցում:  Նրա խոսքով` պատերազմի ընթացքում ինքը Ցխինվալիում է եղել եւ այնտեղ հավաքած որոշակի նյութեր եւ լրագրողական հետաքննություններն ուղարկել […]

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավարին

Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության նորանշանակ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին /Շվեյցարիա/: Զրույցի ընթացքում Նիկոլաս Ֆլյորին ներկայացրել է առաքելության ծրագրերն առաջիկա շրջանի համար: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա […]

Իսրայելական հայտնի հանգստավայրը հրթիռակոծության է ենթարկվել

Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ հանգստավայրի վրա 3 “Град” հրթիռ է արձակվել, տեղեկացնում է “The Jerusalem Post”-ը: “Հաարեց”-ի տվյալներով` հրթիռները 2-ն են եղել: Իսրայելցի զինվորականները պնդում են, որ  հրթիռներն արձակվել են Սինայի թերկաղզու տարածքից: Հրթիռակոծման հետեւանքով ոչ ոք չի տուժել: ԶԼՄ-ները հայտնել են նաեւ Հորդանանի տարածքի հրթիռակոծման մասին, սակայն տեղի իշխանությունները հերքել են այդ տեղեկությունը: Եգիպտական  անվտանգության ծառայություններն իրենց […]

Ադրբեջանցին կորցրեց 10 հազար մանաթը` չկտրված ականջի պատճառով

Ադրբեջանական “Ժամանակակից Մուսաֆաթ” իշխանական կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիեւը պատմել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի վրա չկայացած հարձակման մասին, տեղեկացնում է “SalamNews”-ը: Հաջիեւը խոստացել էր 10 հազար մանաթով պարգեւատրել նրան, ով կկտրեր գրողի ականջը` որպես պատիժ նրա` մեծ աղմուկ բարձրացրած գքրի համար: Խոսքը 2012-ի ավարտին  հրապարակված “Քարե երազներ” գրքի մասին է, որում Այլիսլին պատմում է Բաքվում […]

Սաակաշվիլին պատմել է 2008-ի պատերազմում “սիրելի Բուշի” դերի մասին

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է իր ամերիկացի գործընկեր Ջորջ Բուշ կրտսերի հետ 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում շփման մանրամասները, հաղորդում է “Грузия Online”-ը: “Բուշն ինձ զանգահարեց այն ժամանակ, երբ ռուսական բանակն արդեն դեպի Թբիլիսի էր գալիս: “Դե, ինչպե՞ս ես, Միշա: Կարծես թե ոչ այնքան լավ, այո՞“,-հարցրել է Բուշը: “Թե ինչպես եմ ես հիմա, դա արդեն կարեւոր չէ […]

Իրանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել /վիդեո/

Այսօր առավոտյան իրանա-պակիստանյան սահմանին նոր երկրաշարժ է տեղի ունեցել` 5.7 մագնիտուդ հզորությամբ: Էպիկենտրոնն իրանյան Զահեդան քաղաքից հարավ-արեւելք է գտնվել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են  68.3 կմ խորությամբ: Առայժմ տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում, գրում է “Комсомольская правда”-ն: Նշենք, որ նախօրեին Իրանում 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի զոհն էր դարձել 40 մարդ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի