27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իրանը բարձրաձայն դատապարտում է Հայոց ցեղասպանությունը

Իրանի խորհրդարանի փոխխօսնակ Աբութորաբիի կողմից գործընկերների, պետական պաշտօնատարների, քաղաքական ու մտաւորական պարսիկ շրջանակների ներկայութեամբ Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթի բարձրաձայնումը բնութագրելի է որպէս աննախընթաց.-

1 – Զբաղեցնող հանգամանքի մակարդակի առումով,

 

2- Քաղաքական (արտաքին) պահի եւ մասնաւորապէս Իրան-Թուրքիա ոչ այնքան ջերմ փոխյարաբերութիւնների առումով:

 

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի միջոցով ամենամեայ կարգով պարսիկ բարեկամների ու պաշտօնական լսարանի համար նախաձեռնւող Հայոց Ցեղասպանութեան տարելիցին նւիրւած հանդիսութիւններին միշտ էլ քիչ թէ շատ՝ ներկայ են եղել խորհրդարանի անդամներ ու այլ բարձրաստիճան պաշտօնեաներ, բայցեւայնպէս՝ փոխխօսնակի մակարդակով, որն հանդէս է գալիս առանձին ելոյթով ու կարեւորը՝ ցեղասպանութիւն եզրոյթի օգտագործմամբ, դա իրօք աննախընթաց է եղել:

 

Փոխխօսնակ դոկտ. Աբութորաբին իր կարեւոր ելոյթի ընթացքում ակնյայտօրէն փաստեց. “Հայ ժողովրդի արեամբ շաղախւածի ձեռքը այսօր Սիրիայի ժողովրդի արեամբ է շաղախւում…”: Դրանով նա փաստացիօրէն արդարացնում է հայոց պահանջատիրութեան թէ՛ պատմական, եւ թէ՛ իրաւա-քաղաքական այժմէականութիւնն ու անժամանցելիութիւնը:

 

Միւս կողմից վերջին ժամանակաշրջանում Իրան-Թուրքիա փոխյարաբերութիւններում Սիրիայի ճգնաժամը ըստ էութեան վճռորոշ հանգամանք է հանդիսացել, ընդհուպ մինչեւ Իրանի համար ազգային-պետական շահի ու անվտանգութեան խնդրի վերածւելով:

Իսկ այդ դէպքում Իրանը ամէն հիմք ու պատճառ ունի, որպէսզի քաղաքական-դիւանագիտական միջոցներ բանեցնի՝ տարածաշրջանային իր շահերի մասին յորդորների ու զգուշացումների ճամբով ուղերձներ յղելու նոյն տարածաշրջանում սուննիզմով ու “նէոօսմանիզմ”-ով յոխորտացող ու վերստին գլուխ բարձրացնող Թուրքիային:

 

Եւ այս ընդհանուր կոնտեքստում, ահա, Իրանը, որ անկախ մարտավարական մղումներից՝ խորքում (առանց բարձրաձայնութեան) միշտ էլ իւրայատուկ ոճով ու եղանակով ընդունել-դատապարտել է Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը, այժմ տրամաբանօրէն որդեգրում է նոյն իրողութիւնը բարձրաձայնելու քաղաքականութիւնը: Սա, անշուշտ, տարածաշրջանային մակարդակով աւելիով է ընդգծելու թէ՛ Իրան-Հայաստան բարեկամական-քաղաքական փոխյարաբերութիւնները, եւ թէ՛ խրախուսելու է իրանահայութեանը՝ աւելի ամրակուռ քայլերով իր պահանջատիրութեան ձայնը լսելի դարձնելու ի լուր աշխարհի:

 

“ԱԼԻՔ” ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ