06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Նոր պատմավեպ` “Շուշեցու հիշատակարանը” /վիդեո/

Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ հրապարակախոս Բակուր Կարապետյանի  “Շուշեցու հիշատակարանը”  պատմավեպի շնորհանդեսը: Գիրքը գրել է Բակուր Կարապետյանը:

 “Սա մի համընդհանուր գործ է: Շնորհակալություն Չափար գյուղի բոլոր այն մարդկանց, ում փայլուն հիշողության շնորհիվ կարողացա ստանալ այս պատմավեպը: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում պատմավեպի գլխավոր հերոս Ռուբեն Սարգսյանին”,-ասաց նա: Գրքում զետեղված են 1910-1960-ական թվականների փաստացի իրադարձությունները պատմավեպի ժանրում:

“Պատմավեպի հիմքում շուշեցի Ռուբեն Սարգսյանի կենսագրությունն է, ապրած կյանքը: Գիրքը սկսվում է Շուշիի 1920թ. մարտի 23-ի հրկիզումից ու կոտորածից, անցնում  կոլտնտեսային շարժման ու գյուղի կոլտնտեսության նախագահության տարիներին, նկարագրում է Հայրենական մեծ պատերազմը, գերությունը Ղրիմում, համակենտրոնացման ճամբարները, փախուստը, հույն պարտիզանների հետ Հունաստանի ազատագրական պայքարին մասնակցությունը, վերադարձը հայրենի գյուղ, ապա աքսորը ղազախստանյան Կարագանդայի ճամբար, նորից վերադարձը հայրենի գյուղ… Հերոսը ապրել, մաքառել է, ի վերջո հաղթող է դուրս եկել, ինչպես հայրենի Շուշի բերդաքաղաքը, Չափար գյուղը, Արցախը, Հայաստանը…”,-ասաց  գրականագետ Դավիթ Գասպարյանը: 

Գիրքը հրատարակվել է “Անտարես” հրատարակչության կողմից: Մտահաղացման հեղինակը “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանինն է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ