07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրիական ընդդիմությունը քրիստոնյա առաջնորդ է ընտրել

Սիրիական ազգային միացյալ ընդդիմության առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Հաթիբի` պաշտոնից կամավոր հեռանալուց հետո, ընդդիմությունը նոր ղեկավար ունի` Ջորջ Սաբրան, ով կղեկավարի ընդդիմությունը մինչեւ նոր նախագահի ընտրությունները: Ըստ նախնական պայմանավորվածության` դրանք կայանալու են մայիսի 10-ին, սակայն այդ ամսաթիվը դեռեւս հնարավոր է, որ տեղափոխվի: 

Ինչպես տեղեկացնում է “Ալ-Արաբիա” հեռուստաընկերությունը, ալ-Հաթիբին որոշեց թողնել պաշտոնը` իր իսկ խոսքով`միջազգային հանրության` Սիրիայում արյունահեղությունը դադարեցնել չկարողանալու պատճառով: 

Ջորջ Սաբրան վաղուց է Ասադների դինաստիայի վարչակարգի ընդդիմադիրը: Ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադի հոր` Հաֆեզ ալ-Ասադի նախագահության օրոք նա 8 տարի բանտում է անցկացրել: Բացի այդ, նրան ձերբալկալել են նաեւ 2011-ի մարտին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց որոշ ժամանակ անց: 2012-ի սկզբին նա հեռացավ երկրից, որպեսզի արտասահմանից ղեակավարի ապստամբ ուժերին: 

Նախկինում կոմունիստական, իսկ այժմ` սոցիալ-դեմոկրատական հայացքներով Սաբրան հավատքով քրիստոնյա է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ