23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ես ամեն ինչ կարող եմ լինել, բայց ոչ ադրբեջանցի”.

Ադրբեջանցի գրող Նաթիգ Ռասուլզադեն հանդես է եկել ադրբեջանական ծագումով հայտնի գրող Էդուարդ Բագիրովի գրառման քննադատությամբ: Հիշեցնենք, որ Բագիրովն իր բլոգում ցավակցական խոսքեր էր հղել հայ ժողովրդին` Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:

Անձամբ ծանոթ չլինելով Բագիրովի հետ` Ռասուլզադեն որոշել է “եզրակացություններ անել” նրա խոսքերից` շեշտելով, որ նման մարդը չի կարող լինել ադրբեջանցի` ոչ “մոսկովյան”, ոչ “Բաքվի” եւ ոչ էլ “թուրքմենական”: “Ադրբեջանցու ազգանուն կրելը դեռեւս չի նշանակում ադրբեջանցի լինել: Կարծում եմ` նա դա արել է` ելնելով ինչ-որ նյութական շահերից` հույս ունենալով վերադարձնել իր սկանդալային փառքը”,-նշել է Ռասուլզադեն:

Բագիրովն իր հերթին որոշել է չլռել եւ հակահարված տալ գործընկերոջը: “Հարգարժան Ռասուլզադե, ես, իհարկե, հասկանում եմ, որ նորմալ ադրբեջանցու տեսանկյունից հնարավոր չէ որեւէ բան գրել առանց նյութական շահի, սակայն եթե դուք հարկ համարեք ընթերցել իմ կենսագրության վերջին 4-5 տարիների մասին, ապա կհասկանայիք, որ աշխարհում կան կատեգորիաներ, որ վեր են փողից: Հասկանում եմ, որ իմ անկեղծությունը մինչեւ Ձեր սրտի խորքը ցնցեց Ձեզ, սակայն դա բացարձակ ճշմարտություն է: Ես պնդում եմ, որ “ես ամեն ինչ կարող եմ լինել, բայց ոչ ադրբեջանցի” հենց միայն այն պատճառով, որ ես նորմալ չեմ համարում կանանց, երեխաներին եւ ծերերին մորթելը, ինչպես նաեւ հարեւան սենյակում խաղաղ քնած մարդկանց կացնահարելը չեմ նորմալ համարում: Աշխարհն, ամեն դեպքում, ավելի ընդարձակ է Ադրբեջանից”,-գրել է Բագիրովը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ