24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ջավախահայությունը` Իվանիշվիլի-Սաակաշվիլի սուր անկյան արանքում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, “Ջավախք” հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը “Հենարան”  մամուլի ակումբում կայացած ասուլիսին նկատեց, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակից հետո ջավախահայությունը սկսեց լուրջ սպասելիքներ ունենալ այդ ուժից, քանի որ Իվանիշվիլին խոստումներ էր տվել հայ համայնքին:

“Արդյունքում վախի մթնոլորտը կոտրվեց, և այժմ հայերն ավելի ազատ են իրենց զգում: Բանտերից ազատվեցին բազմաթիվ մարդիկ`այդ թվում Վահագն Չախալյանը, ով ամհիմն դատապարտվել էր Սաակաշվիլու ջանքերի շնորհիվ: Մեկ այլ դրական քայլ էր մի շարք անձանց Վրաստան մուտքի արգելքի վերացումը, որոնց թվում էի նաև ես”,-ասաց պատգամավորը, ում մուտքը հայրենի Ջավախք վրաց իշխանությունները տեւական ժամանակ արգելում էին:

Այժմ Վրաստանում երկիշխություն է, և Սաակաշվիլին կարող է խոչընդոտ հանդիսանալ հետագա բարեփոխումների իրագործման ճանապարհին: Դա տեղի չունենալու նպատակով Վրաստանում սահմանադրական փոփոխությունների են պատրաստվում, որոնց արդյունքում կկրճատվեն նախագահի լիազորությունները, և նա իրավունք չի ունենա ցրելու կառավարությունը կամ խորհրդարանը:

Շ. Թորոսյանը անդրադարձավ նաև հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տրամադրելու խնդրին`նշելով, որ այդ հարցը բարձրացվել է Ախալքալաքի շրջանային ժողովի կողմից:

“Ես ողջունում եմ այդ քայլը, սակայն կա խնդիր: Բանն այն է, որ այդ ժողովը ձևավորվել է Սահակաշվիլու ջանքերով, ով դեմ է դրան: Վտանգ կա, որ ժողովի այս քայլով փորձ է արվում սրել իրավիճակը, ինչը ձեռնտու չէ Իվանիշվիլու կառավարությանը”:

Պատգամավորը պատահական չի համարում Բաքվում Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հատարարությունը, որ հայերենին կարգավիճակ տալն անհնար է :

“Ջավախքում անջատողականություն չկա: Դա Սաակաշվիլու հորինածն է, նպատակն էր սրել իրավիճակը: Այժմ ջավախահայությունը իրեն առավել ազատ և անկաշկանդ է զգում’,-տեղեկացրեց Թորոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ