15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

ԼՂՀ արտգործնախարարության հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ՛՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների` Լոս-Կաբոսում արած համատեղ հայտարարությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  վերաբերյալ: Մենք միշտ դրական ենք վերաբերվել նման նախաձեռնություններին` ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, հաշվի առնելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները եւ հերթական անգամ հավաստում […]

Հետմահու պարգեւատրվել է սահմանին զոհված զինծառայողը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության  նախագահ Բակո Սահակյանի  հունիսի 20-ի հրամանագրով,  ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Արամ Գյուլնազարյանը հետմահու պարգեւատրվել է “Մարտական ծառայություն” մեդալով: Հիշեցնենք, որ զինծառայողը հակառակորդի արձակած գնդակից մահացու վիրավորվել էր հունիսի 18-ին եւ հոսպիտալ տանելու ճանապարհին մահացել է:

Հերթական դիտարկումը շփման գծում անցել է առանց խախտումների

Հունիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի  շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ էին ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ Անթալ Հերդիչը (Հունգարիա): Շփման գծի հակառակ […]

ԱՄՆ պետքարտուղարությունը կրկին լիովին չի դատապարտում Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունները

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Քեն Խաչիկյանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղարությանը` հունիսի 4-6-ը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված բռնությունները դատապարտելու կոչով, որոնց ընթացում զոհվել էր 8 զինվոր: Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին ուղղված նամակին պատասխանել է պետքարտուղարի Եվոպայի եւ Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Պատասխան նամակում վերջինս նշել է, որ իրենք ցավում են […]

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը

Նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են խախտել հրադադարի ռեժիմը Հայաստանի հետ շփման գծում: Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից  հայտնում են, որ շփման գծի որոշ հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ Ադրբեջանի կողմից, սակայն հրաձգությունը չի կրել պարբերական բնույթ: Հիշեցնենք, որ վերջին  շրջանում  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ:

Ստեփանակերտի օդանավակայանը կվերագործարկվի՞

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը, ինչպես նաեւ մեր հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել այս ոլորտում երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ […]

“Աչքածակ” չլինել եւ “չջարդել”. Հրապարակ

Ուրբաթ օրը նախագահական կանչված նոր նախարարների համար Սերժ Սարգսյանը որոշակի սահմաններ է գծել, որտեղից այն կողմ նախարարը չպետք է անցնի: Առաջինը` “կողքերը չնայել”, “աչքը որեւէ բանի վրա չգցել”: Երկրորդը` կադրային ջարդ չիրականացնել, ցանկացած փոփոխություն խիստ պատճառաբանված պետք է լինի, ցանկալի է` փոփոխություններ ընդհանրապես չանել,- հորդորել է Սերժ Սարգսյանը: “Եթե հաշվի առնենք, որ նոր նախարարները բոլորն […]

Հարուցվել է քրեական գործ

Մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արամ Գյուլնազարյանի մահվան կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի` “սպանությունը ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով” հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Զինծառայողը մահացել է Ադրբեջանի բանակի կողմից արձակված գնդակից: Հիշեցնենք, որ հունիսի 18-ի առավորտյան ժամը 08.25-ի սահմանում […]

Սա ահաբեկչություն է, ուրիշ ոչինչ. ԼՂՀ նախագահի խոսնակ

Այսօր ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որի համաձայն հակառակորդի գնդակից կրկին հայ զինվոր է զոհվել: Ադրբեջանական կողմը, փաստորեն, շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունն, այն դեպքում, երբ ՄԽ շրջանականերում այսօր կայացել է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը: “Սա ահաբեկչություն է, ուրիշ ոչինչ: Փաստորեն, Ադրբեջանն ահաբեկում է եւ միջազգային հանրությանը եւ տարածաշրջանում լուրջ խոչընդոտ է ստեղծում խաղաղության պահպանման: […]

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտումների մասին

ԼՂՀ ԱԳՆ-ն այսօր հանես է եկել հայտարարությամբ, որի մեջ ասվում է.           ,,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել կրակի դադարեցման ռեժիմը ԼՂՀ և Ադրբեջանի  զինված ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով: Սույն թվականի հունիսի 18-ին ժամը 8.15-ին  Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված կոպիտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի