15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Վալենտինա Մատվիենկոն ղարաբաղյան հակամարտության մասին որեւէ հայտարարություն չի արել. ԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրավերով հուլիսի 11-ին պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԼՂ հակամարտության առնչությամբ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել: Ուստի, “ԱԺ-ն հայտարարում է, որ “Հրապարակ” օրաթերթի հուլիսի 13-ի համարում տպագրված Վալենտինա Մատվիենկոյին՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ վերագրված արտահայտություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության եւ […]

Մատվիենկոն ակնարկել է Ղարաբաղի մասին. Հրապարակ

Հայաստանում գտնվող ՌԴ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն “Հին էրիվանում” իր պատվին տրված ճաշի ժամանակ, որին մասնակցել են Աժ նախագահը, տեղակալները, մշտական հանձնաժողովների ղեկավարները, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի երբեմնի հյուպատոս, “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, Ղարաբաղին առնչվող բավականին հետաքրքիր մեսիջ է հղել. “Բոլորն էլ աշխարհում հասկանում են, որ Ղարաբաղն այլևս չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ, […]

Իտալացի արվեստագետները Երեւանի քաղաքապետի հյուրն էին

Երեւանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը հանդիպել է Շուշիում անցկացվելիք քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսի եւ սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երեւան ժամանած արվեստագետների հետ։ Ողջունելով հյուրերին, որոնց թվում են Իտալիայի ամենահին ու հայտնի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսորներ, ազատ քանդակագործներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  միջոցառման նախաձեռնողներին եւ կազմակերպիչներին, ինչպես նաեւ մասնակիցներին պատրաստակամության համար եւ  ընդգծել, […]

Մեզ համար կարեւոր է ընտրությունների երեւույթն Արցախում, ոչ թե այն, թե ով կընտրվի. քաղաքագետ

“Ղարաբաղի հասարակությունը համախմբված է: Մեզ համար կարեւոր է ընտրությունների երեւույթն այս երկրում, ոչ թե այն, թե ով կընտրվի”,-հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը լրագրողների հետ հանդիպմանը: Քաղաքագետի կարծիքով` մրցակցային պայքարն արդյունքում բերում է համախմբվածության: Կարծիքների վերաբերյալ, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը մտել է փակուղի, նա վստահություն հայտնեց, որ ինքը շարժ նկատում է: Որպես ապացույց իր խոսքերի` Մարգարովը […]

ՀՀ դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշման հետ. Էդվարդ Նալբանդյան

 “Երբ եռանախագահները հայտարարում են, որ պետք  զերծ մնալ մաքսիմալիստական հայտարարություններից, Ադրբեջանը հայտարարում է` “առել, առնում և առնելու են ավելի մեծ քանակով զենք”, եռանախագահներն առաջարկում են միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել, ամրապնդել հրադադարի ռեժիմը,  Ադրբեջանն ասում ` մենք կարիք չունենք ոչ մեխանիզմի ստեծման, ոչ դիպուկահարների դուրս բերման: Այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ […]

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարեւորեց շփման գծից դիպուկահարների հեռացման անհրաժեշտությունը

“ԼՂ hակամարտությունը պետք է խաղաղ բանակցությունների միջոցով լուծվի: ԵԱՀԿ-ն իր ամբողջ գործիքակազմով իր ծառայություններն ի սպաս է  դնում կողմերին` ի նպաստ խնդրի խաղաղ հանգուցալուծման եւ Բաքվում, եւ Երեւանում ես նույն ուղերձն եմ հղել”,-քիչ առաջ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիս ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն: Լամբերտո Զանյեն լուրջ մտահոգություն հայտնեց շփման գծի […]

ԼՂ-ն կմիանա հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, այսօր` հուլիսի 11-ին, Ստեփանակերտում հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղը եւս կմիանա հակամարտության կարգավորման գործընթացին: Առայժմ կոնկրետ ժամկետ չի նշվել, համանախագահները միայն նշել են, որ ԼՂ-ն կմիանա բանակցային գործընթացի “որոշակի փուլին”, հաղորդում է “Ազատություն”  ռադիոկայանը: Համանախագահներն այսօր հատել են հայ-ադրբեջանական ԶՈՒ շփման գիծն ադրբեջանական կողմից: […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատել են շփման գիծը

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: Դիտարկման ժամանակ, հերթական այցով տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /Ռուսաստան/, Ռոբերտ Բրադտկեն /ԱՄՆ/, Ժակ Ֆորը /Ֆրանսիա/ և ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը […]

Գրազ են եկել ԼՂ նախագահի վրա. Հրապարակ

Ինչպես գրում է “Հրապարակ”-ը, թերթի  թղթակիցը հետաքրքիր տեսարանի է ականատես եղել. “Եվրոստանի” Մանվել Բադեյանն ու Աժ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, խոսելով ԼՂնախագահական ընտրությունների թեկնածուների հնարավորությունների շուրջ, ընդհանուր հայտարարի չեն եկել ու որոշել են գրազ գալ. Բադեյանը պնդել է, որ շատ է հարգում Վիտալիին, բայց նա կստանա ընդամենը 6-7, լավ` մինչեւ 10 տոկոս: Իսագուլյանը սկզբում […]

Դիպուկահարներին հանել շփման գծից. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

“Չի կարելի հասնել խաղաղության եւ վստահութան, երբ բնակչությունն անընդհատ վախենում է սեփական կյանքի համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ  գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը  “Turan” գործակալությանը տված հարցազրուցում` անդրադառնալով ղարաբաղյան խնդրին: Զանյերը համոզմունք է հայտնել, որ չնայած մի շարք հիասթափություների, բացի խաղաղ բանակցային գործընթացից այլ ուղի չի տեսնում հակամարտության կարգավորման համար: “Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մարդկային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի